Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում տեղի կունենա

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում են ունենալու պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Նրա փոխանցմամբ՝ նախնական տվյալներով, հանդիպմանը մասնակցելու է սահմանափակ թվով՝ 16 ծնող, որպեսզի հարցերը համակարգված ուղղելու հնարավորություն լինի:

Արսեն Ղուկասյանը նաև ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի հանդիպմանը ներկա լինեն նաև Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև պետական գերատեսչությունների այլ ղեկավարներ։

Անհետ կորած զինծառայողի հարազատի խոսքով՝ այժմ իրենց հայտնի չէ, թե իրավապահ կառույցների ղեկավարներից ովքեր կմասնակցեն փակ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 27-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան և հանդիպում էին պահանջում Անդրանիկ Քոչարյանի հետ։ Բողոքի ակցիայի մասնակից անհետ կորած զինծառայողների ծնողներին ընդունել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ խոսնակը հայտնել էր, որ կլինեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն նաև համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։

Հունվարի 10-ին էլ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները հանդիպել էին ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

 

Մանյա Պողոսյան