Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրողների հետ. ՔԿԾ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտի 1-ի» գործի քննությունը զրոյից սկսելու մասին հայտարարությունների ֆոնին վերջին շրջանում հրապարակումներ եղան տարբեր տարիների՝ լայն հնչեղության ստացած հանցագործություններով քրեական գործերի վերաբացման անհրաժեշտության և հնարավորության մասին:

1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպիչների բացահայտման կարևորության համատեքստում խոսվեց ոճրագործությունն իրականացրած ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի առողջական խնդիրների, ինչպես նաև պահման վայրի մասին:

Factor.am-ի հարցմանը ԱՆ քրեակատարողական ծառայությունից պատասխանել էին, որ Նաիրի Հունանյանն առողջական խնդիրներ չունի, պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ իրեն հատկացված խցում՝ ընդհանուր հիմունքներով:

Factor.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ՝ խնդրելով հարցազրույց կազմակերպել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ: ԱՆ քրեակատարողական ծառայությունից ստացված պատասխանում նշվում է, որ Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրողների հետ:

«Հայտնում ենք, որ Ձեր խնդրանքի մասին տեղեկացվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին, վերջինս հրաժարվել է հանդիպել զանգվածային լրատվամիջոցների որևէ ներկայացուցչի հետ»,- ասված է ԱՆ ՔԿԾ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանի անունից ուղարկված գրավոր պատասխանում:

Լիլիթ Շաբոյան