Բաքվում ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Բաքվում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում հրապարակումները, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների և ռեպորտաժների հրապարակումը թյուրիմացություն է առաջացնում և հակասում է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

«Նշվել է, որ հայտնի են «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող օդանավի ողբերգական վթարի նախաքննության արդյունքները, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, բացահայտ ասվել են մեր ակնկալիքները ռուսական կողմից կործանման հետ կապված»,- նշվում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է Բաքվում «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ըստ Բաքվի, դա պաշտոնական դիրքորոշում չէ և Ադբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա և պետք է իրականացվի օրենքի պահանջներին համապատասխան։

Ավելի վաղ էլ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևն էր կանչվել Ռուսաստանի ԱԳՆ՝ ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների համար։

Հավելենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին Բաքվի «Ռուսական տանը» հակաադրբեջանական լրտեսական գործունեության իրականացման մեջ մեղադրող հրապարակումներ են անում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի