Հայկական բանակ՝ ռուսական մոդելով․ 33-ամյա ԶՈՒ-ն մարտահրավերի առաջ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.05.2025 | 20:59
Կիրանցի պատը, «Սրբազան շարժումն» ու չկայացած հրաժարականը․ ուր է հասել սահմանազատման ընթացքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 20:44
ՄՊՀ անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարել են
06.05.2025 | 20:33
Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում
06.05.2025 | 20:19
Սպանել են և դիերը թաղել տան բակում. Դատախազությունը մանրամասներ է հայտնել
06.05.2025 | 20:05
Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել
06.05.2025 | 19:59
Երևանի փողոցները՝ անձրևից հետո. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.05.2025 | 19:45
ՔՊ-ի ՀՀԿ-ացում ենք տեսնում․ Շարմազանովն ասում էր՝ Մելիք-Ադամյանով է անցնում իշխանության ուղին, նույն բառապաշարն է․ Զարուհի Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 19:29
Ֆրիդրիխ Մերցն ընտրվել է Գերմանիայի կանցլեր
06.05.2025 | 19:15
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել դատավոր Վահագն Մելիքյանի նկատմամբ
06.05.2025 | 19:02
Վթար Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ
06.05.2025 | 18:47
ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում իրականացվել են արդիականացման աշխատանքներ
06.05.2025 | 18:30
Սի Ցզինպինի այցը Մոսկվա մայիսի 9-ի շքերթին անհանգստացնում է Ուկրաինային․ Անդրեյ Կուլիկով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 18:28
ՀՀԿ-ի օրոք արդարություն կար․ Տարոն Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 18:21
Վստահ եմ՝ Մամիջանյանին ինձնից շատ են ճանաչում, բայց «հարամ» լինի այդպիսի ճանաչումը․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.05.2025 | 18:18
ՍԱՏՄ նախկին ղեկավարը կալանավորվել է
Բոլորը

«Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը` Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի կապակցությամբ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելուց հետո նման ձևակերպմամբ անդրադարձավ Հայաստանի կարևորագույն օրերից մեկին։

Ավելին, վաղ առավոտյան ժամը 8-ին «Եռաբլուր» այցելած Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարության և ԱԺ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պանթեոնից հեռացան՝ այդպես էլ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։ Լրագրողները չկարողացան անգամ իրենց հարցերն ուղղել․ նրանց դիմաց ոստիկանական պատ էր։

Փաշինյանի և մյուսների պատիվը, այսպես ասած, փորձեցին բարձր պահել Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և «Երկրապահ» կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Միքայելյանը, պարբերաբար հղում անելով խաղաղության պայմանագիր կնքելու գործընթացին, առավել զգույշ էր ընտրում խոսքերը։

Այնինչ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր պաշտոնական ուղերձում տարակուսանք էր հայտնել այսօրվա բանակի բարեփոխումների հետ կապված՝ մեղադրանքի սլաքներն ուղղելով օրվա իշխանությանը. «Ցանկացած բանակ տարիների ընթացքում պետք է բարեփոխվի և արդիականացվի, ինչը կազմավորումից հետո, որպես առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել»։

Միևնույն ժամանակ, իշխանությունը բանակի բարեփոխումների մասին նմանօրինակ քննադատությունները փորձում է տանել-հասցնել սարերի մակարդակ։

Իսկ ի՞նչ կապ ունեն Արարատն ու Արագածը սպառազինության հետ, արդյո՞ք նախկին իշխանությունները դժվարություն են ունեցել սպառազինություն ձեռք բերելու հարցում, երբ չէին մերժում Արարատի գոյությունը։ Պաշտպանության նախկին նախարարը բացասական պատասխան է տալիս։

Հենց Եռաբլուրում Օհանյանի այս պնդմանն անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով՝ բազմաթիվ քրեական գործեր այլ բանի մասին են խոսում։ Ավելի ուշ, ՔՊ-ական պատգամավորը ժամանակակից բանակ ունենալու մասին հայտարարեց։

Այնինչ, ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը շեշտում է՝ իշխանությունը դեռ չի գնում անկախության ճանապարհով։ Հայկական բանակը պետք է թոթափվի ռուսական և խորհրդային բանակի մոդելի լծից՝ արձանագրում է Արզումանյանը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը թեև նշում է, որ ռուսական բանակի մոդելը դեռ շարունակում է իշխել հայկական բանակում, այնուամենայնիվ, ընդգծում է՝ բանակում շատ բան է փոխվել։ Նա մատնանշում է իր կատարած այցը Կիրանց և Բաղանիս համայնքներ։

Նախորդ տարվա հուլիսին անցկացված հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններից հետո Հայաստանում այդպես էլ այլ զորավարժությունների մասին որևէ հայտարարություն չեղավ։ Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում խոսել նոր զորավարժությունների մասին, արդյո՞ք, խաղաղության գործընթացին զուգահեռ, ՀՀ-ն չպետք է միշտ պատրաստ լինի մարտի։

Ի վերջո, արդյո՞ք հաջորդ՝ Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը նոր և հզոր բանակի մասին կխոսենք, փորձագետները լավատես չեն այս հարցում։ Զուգահեռ իրականությունում էլ Զինված ուժերում շարունակում են մտահոգիչ մնալ մահվան դեպքերը, որոնք, իրավապաշտպանների դիտարկմամբ, տեղի են ունենում բանակում վատ բարքերի, հրամանատարական սպայակազմի ամենաթողության և քրեական ենթամշակույթի շարունակական դրսևորումների պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան