Ֆրանսիայի ռազմածովային ուժերը 3 մլրդ դոլարի 9 տոննա թմրանյութ են առգրավել թուրքական նավից

Լուրեր

08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
Բոլորը

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել Մարտինիկի ափերի մոտ՝ թիրախավորելով Ստամբուլից մեկնած Haliç-Equality նավը։ Այս մասին հայտնում է թուրքական Deck TV-ն։

Գործողության արդյունքում առգրավվել է ավելի քան 9 տոննա թմրանյութ, որի շուկայական արժեքը գերազանցում է 3 միլիարդ դոլարը։ Թուրք նավատիրոջ պատկանող նավը Ստամբուլից մեկնել է 2024 թվականի նոյեմբերի 12-ին։

Անվտանգության աղբյուրների համաձայն՝ նավը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին նավահանգիստ է մտել Գվինեա-Բիսաուում և նավարկել դեկտեմբերի 13-ին՝ շարժվելով դեպի Կարիբյան ավազանի Մարտինիկ։ Կոլումբիայի և Վենեսուելայի մոտակայքում գտնվող Մարտինիկը ֆրանսիական վերահսկողության տակ է և համարվում է թմրամիջոցների առևտրի ռազմավարական կետ՝ թմրանյութերի արտադրության կենտրոններին մոտ լինելու պատճառով:

Դեկտեմբերի 28-ին նավն անջատել է իր ռադարային ազդանշանը՝ կասկածներ հարուցելով։ Ֆրանսիական ուժերը կալանել են նավը 2025 թվականի հունվարի 10-ին՝ հայտնաբերելով 250 փաթեթ։ Փորձարկումները հաստատել են կոկաինի առկայությունը, թմրանյութի արժեքը սև շուկայում գերազանցում է 3 միլիարդ դոլարը:

Լրատվամիջոցը նշում է, որ սա վերջին երեք տարվա ընթացքում հինգերորդ միջադեպն է, որում ներգրավված են մեծ քանակությամբ թմրանյութեր տեղափոխող թուրքական նավեր։ Այս գործողություններում, ընդհանուր առմամբ, առգրավվել է ավելի քան 25 տոննա թմրանյութ՝ շուրջ 10 միլիարդ դոլար արժողությամբ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի