Անկարայում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման վերաբերյալ Կարսի ներկայացուցիչների հետ հանդիպում է տեղի ունեցել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Անկարայում Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպում է անցկացվել Կարսի Առևտրարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Թուրքիայի ԱԳՆ Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով բաժնի գլխավոր տնօրենի տեղակալ Այշե Ուզերը, ԱԳՆ ներկայացուցիչներ Արիֆ Էքմեքչին և Օնդեր Ակգյունը, Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Քադիր Բոզանը, պալատի մեջլիսի նախագահ Իդրիս Աչայը, խորհրդի այլ անդամներ։

Հանդիպման օրակարգային հիմնական հարցը եղել է Կարսի Աքյաքայում գտնվող «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի բացումը, այս գործընթացի ազդեցությունը Կարսի բնակիչների վրա և դարպասի բացման հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները տարածաշրջանի համար։

Նշվում է, որ Սերդար Քըլըչը տեղեկություններ է փոխանցել գործընթացում ներկա իրավիճակի և ձեռնարկվելիք քայլերի մասին։

Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հանդիպման ժամանակ իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ուշադրությամբ հետևում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարծում ենք, որ սահմանային դարպասի բացումը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև առկա խնդիրների լուծումից և հարաբերությունների կարգավորումից հետո մեծ նշանակություն կունենա տնտեսության ու հասարակության համար ոչ միայն Կարսում, այլ ամբողջ տարածաշրջանում»։

Նա նշել է, որ այդ գործընթացը կավելացնի Կարսի առևտրի ծավալը, կնպաստի զբաղվածությունը աճին և կբարձրացնի միջազգային համագործակցությունը։

«Որպես Կարսի Առևտրաարդյունաբերական պալատ՝ մենք աջակցում ենք մեր տարածաշրջանի զարգացմանն ու տնտեսական ներուժի մեծացմանն ուղղված ցանկացած աշխատանքի։ Մենք ամբողջ սրտով հավատում ենք, որ կարգավորման գործընթացը կբերի խաղաղություն, կայունություն և բարգավաճում»,- ասել է Բոզանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի