Պետությանը կվերադարձվի շուրջ 750 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 2 գույք և 190 000 ԱՄՆ դոլար․ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը ուժի մեջ է մտել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար ) և 50 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր:

Հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը պատասխանողների կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել էր, որը 2024 թվականի նոյեմբերի 12-ին պատասխանողների կողմից բողոքարկվել էր վճռաբեկության կարգով:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հանրային կապերի բաժին