Ադրբեջանում բանտարկված ընդդիմադիր կին լրագրողներն ահազանգում են՝ մեկուսարանում բռնության են ենթարկվել

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող ընդդիմադիր Abzas Media լրատվամիջոցի խմբագիր Սևինջ Վագիֆքըզին հայտնել է գործընկեր լրագրողների նկատմամբ բռնության, ֆիզիկական ճնշումների և աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ իրականացվող խտրականության մասին։ Հարազատների հետ հեռախոսազրույցում նա հայտնել է, որ բռնության է ենթարկվել իր գործընկեր Էլնարա Գասիմովային բարևելու փորձի համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Երբ Վագիֆքըզիին տարել են հեռախոսազրույցի, նա ցանկացել է խցի պատուհանից ողջունել Էլնարա Գասիմովային։ Այդ պահին Այգուլ Բաբաևա անունով հսկիչն ամուր բռնել է լրագրողի թևից, նրան սեղմել պատին։

Մյուս բանտարկյալներին նման շփումն արգելված չէ, սակայն կին լրագրողները խտրականության են ենթարկվում, վստահեցնում է Վագիֆքըզին։

Լրագրողների բողոքներին ի պատասխան՝ հսկիչը հայտարարել է, որ «ուրիշները կարող են, իսկ դուք՝ ոչ»։

«Սա իմ նկատմամբ իրականացվող բռնություն է։ Ձեռքս սեղմում են, գոռում են ինձ վրա»,- լրագրողի խոսքերն են փոխանցել հարազատները։

Վագիֆգիզին, Գասիմովան և Նարգիզ Աբսալամովան նախկինում ևս բողոքել էին մեկուսարանի հսկիչների ֆիզիկական ճնշումներից։

Հավելենք, որ Abzas Media-ի գործով, որը հիմնականում զբաղվում է Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների հետաքննությամբ,  կալանավորված են վեց լրագրողներ՝ տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամմադ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆքըզին, լրագրող Նարգիզ Աբսալամովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, լրագրող Էլնարա Գասիմովան, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով (մաքսանենգություն, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ապօրինի ձեռնարկատիրություն, դիտավորությամբ կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափել և այլն): Այս հոդվածները նախատեսում են մինչև 12 տարի ազատազրկում։ Լրագրողներից որևէ մեկն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրանք հայտարարում են, որ  լրատվամիջոցին ու իրենց պատժում են մասնագիտական գործունեության համար։

Ի դեպ, Վագիֆքըզին անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարում համար Anticorruption Champions Awards մրցանակով է պարգևատրվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի