Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել պետական գաղտնիքի` ռազմական ոլորտին առնչվող տեղեկատվության ցանկում

Լուրեր

09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
Բոլորը

Ադրբեջանում փոփոխություններ են կատարվել «Պետական ​​գաղտնիք ճանաչված տեղեկատվության ցանկում»։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ փոփոխությունները համահունչ են «Հաշվապահական հաշվառման մասին» և «Պետական ​​գաղտնիքի մասին» երկրի օրենքներում փոփոխություններին, որոնք ընդունվել են խորհրդարանի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին։

Հրամանագիրը թարմացնում է «Պետական ​​գաղտնիք ճանաչված տեղեկատվության ցանկում» պետական ​​պաշտպանության պատվերների և ռազմական արտադրանքի մասին բաժինը, որն ի սկզբանե հաստատվել է 2005 թվականի հունիսի 3-ին: Թարմացված տեքստը տրամադրում է պաշտպանության պետական ​​պատվերների, արտադրության ծավալների և պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ տեղեկատվության մանրամասն դասակարգում:

Թարմացված կանոնակարգը սահմանում է, որ պաշտպանության պետական ​​գնումների, այդ թվում՝ զենքի, ռազմական տեխնիկայի և այլ ռազմական արտադրանքի արտադրության, արտահանման և վաճառքի հետ կապված տեղեկատվությունը կմնա գաղտնի։ Բացի այդ, արտադրական օբյեկտների, արտադրական վայրերի, պաշտպանական ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների և այլ կազմակերպությունների հետ նրանց համագործակցության մասին տեղեկատվությունը պետք է գաղտնի մնա:

Այս հրամանագիրը վերջին օրենսդրական փոփոխությունների շարունակությունն է, որոնք ուղղված են Ադրբեջանի պաշտպանական և ռազմավարական ոլորտներին առնչվող գաղտնի տեղեկատվության կառավարման և պաշտպանության բարելավմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի