«Հասկացանք, որ դա տրագեդիա չէր»․ ինչու Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, բայց չհրաժարվեց ավագանու մանդատից

Լուրեր

02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
Բոլորը

«Հանրային ձայն» կուսակցության ցուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված, ապա խմբակցությունը լքած և որպես անկախ անդամ դիրքավորված Գրիգոր Հարությունյանը ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստից հետո հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը։

Factor.am-ին հայտնի է դարձել, որ մինչ այս պահը Հարությունյանը մանդատից չի հրաժարվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից էլ մեզ փոխանցեցին, որ քաղաքապետից այդ մասին արձանագրություն չեն ստացել։ Գրիգոր Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ մտափոխվել է, մանդատը վայր չի դնում։

«Որոշման փոփոխությունը պայմանավորված է ներքին խորհրդակցություններով։ Ես ինքս իմ մեջ գցել-բռնել եմ, հասկացել եմ, որ այնպիսի արարք չի եղել, որ մանդատս վայր դնեմ։ Ես միամտաբար եմ քվերակել, ինձ տեղյակ չէին պահել, որ դա «դեմ» քվեարկություն է։ Ես հեռախոսով էի խոսում, հետո դահլիճ մտա և հայտարարվեց քվեարկություն ու քանի որ ես միշտ «դեմ» կամ «ձեռնպահ» եմ քվեարկել, այդ պահին էլ նույն ձև քվեարկել եմ։ Ու դրանից հետո այլ քվերակություն էլ կար, հնարավոր չեղավ չեղարկել նախորդ քվերակությունը։ Հասկանալով, որ իմ այդ քվերակությունն ի վնաս երևանցու է եղել, այդ իսկ պատճառով ես հայտարարեցի, որ վայր եմ դնում մանդատս։ Հետո քննարկումների արդյունքում հասկացանք, որ դա տրագեդիա չէր ու դրա համար չարժի մանդատ վայր դնել․ սխալմունք է տեղի ունեցել»,- պարզաբանեց ավագանու անկախ անդամը։

Դիտարկմանը, որ միևնույն է՝ որոշումը չի չեղարկվել կամ քվերակությունը հետ չի կանչվել, Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով նախագիծն ամիսներ անց նորից ավագանու նիստ կբերվի և որոշումը կչեղարկվի։

Ուշագրավ է, որ մանդատը վայր դնելու մասին հայտարարության մեջ Հարությունյանը նշել էր, որ որոշման «պատճառն անձնական է, և կապված է իր ընտանիքի հետ, որի համար այս փուլում բացատրություններ չի տա»։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու 2024 թվականի վերջին նիստում Երևանում տեղական վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագծի հաստատմանն աջակցել էր Գրիգոր Հարությունյանը։ Այդ նախագծով սահմանվում է նաև, որ Երևանի կենտրոնում «կարմիր գծերի» համար կշարունակի գործել տարեկան 160 հազար դրամ վճարը՝ չնայած նրան, որ դատարանը «կարմիր գծերի» դրույքաչափերը անվավեր է ճանաչել։ Ընդդիմությունը չէր գրանցվել քվեարկությանը, նախագծին կողմ էին քվեարկվել միայն ավագանու իշխանական անդամները (32 կողմ ձայն), իսկ անկախ անդամ Գրիգոր Հարությունյանը ձեռնպահ էր քվեարկել։ Եթե նա չգրանցվեր, քվորում չէր ապահովվի և ըստ այդմ՝ այդ որոշումը չէր ընդունվի։

Այսօր էլ «Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ավագանու արտահերթ նիստին Հարությունյանը ներկա չէր․ ինչո՞ւ՝ հարցրինք նրան։

«Այսօր ես, նախ, քաղաքում չեմ, երկրորդն էլ տեղեկացված չեմ եղել։ Երկու հեռախոս ունեմ, մեյլս մյուս հեռախոսիս մեջ է գրանցված, չեմ տեղեկացել։ Գործընկերներից էլ որևէ մեկը զանգով չի տեղեկացրել կամ հարցրել՝ կգաս, թե չես գա»,- պարզաբանեց ավագանու անդամը։

 

Արփի Հակոբյան