Ուկրաինայի ներկայացուցիչների և Թրամփի թիմի բանակցությունները կարող են տեղի ունենալ փետրվարին

Լուրեր

09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կարող է բանակցություններ վարել ուկրաինական պատվիրակության հետ փետրվարի սկզբին, երբ Վաշինգտոնում սկսվի «Ուկրաինական շաբաթը»։ Այս մասին BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտնում են Ուկրաինայի իշխանությունները։

«Փետրվարի սկզբին Վաշինգտոնում կլինի «Ուկրաինական շաբաթ»։ Կարծում եմ, որ հիմնական գործընթացները, հիմնական բանակցությունները Թրամփի նոր թիմի հետ իրականում տեղի կունենան այնտեղ, ուստի՝ մենք սպասում ենք»,- հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դեյվիդ Արախամիան։

Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 3-ից 8-ը Վաշինգտոնում կանցկացվի ամենամյա Ուկրաինական շաբաթը, որը նվիրված է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդմանը: Միջոցառման ընթացքում տեղի կունենան հանդիպումներ, կլոր սեղաններ և ֆորումներ, որտեղ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն գործընկերության կարևոր հարցեր։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի