Հյուպատոսական ներկայության ընդլայնում, այցեր ՀՀ, սահմանազատում․ Լավրովը ներկայացրեց քննարկված թեմաները

Լուրեր

07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսում հայտնել է, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, ինչը բխում է երկու երկրների շահերից։ «Մենք քննարկել ենք փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի հյուպատոսական ներկայությունը ՀՀ Սյունիքի մարզում, որը ռազմավարական նշանակություն ունեցող մարզ է։ Մենք ելնում ենք նրանից, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց քանակի ավելացումը համապատասխանում է մեր երկրների շահերին»,- ասել է նախարարը Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում։
Լավրովը նաև նշել է, որ ընդունել է Արարատ Միրզոյանի՝ Հայաստանի մայրաքաղաք այցելելու հրավերը։ Վերջինս նաև տեղեկացրել է, որ մշակվում է նաև Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան այցը։
Լավրովի խոսքով, Մոսկվայում կայացած հանդիպումը օգտակար զրույց էր և կարծիքների փոխանակում, որը կօգնի լուծել վերջերս ծագած և երբեմն լրատվամիջոցների ոչ այնքան համարժեք արձագանքի պատճառ դարձած հարցերը։
«Այսօր մենք ազնվորեն գնահատականներ ենք փոխանակել, և կա շահագրգռվածություն, որ հարաբերությունները զարգանան ի շահ ժողովուրդների և չենթարկվեն պատեհապաշտական ազդեցության»,- հավելել է ռուս նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Տաթև Ֆռանգյան