Մենք կչեղարկենք էլեկտրական մեքենաների արտոնությունները` փրկելով մեր ավտոարդյունաբերությունը․ Թրամփ

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

«Ազգային միասնությունը վերադառնում է Ամերիկա: Իմ վարչակազմը ոգեշնչված է անզիջում հաջողության հասնելու ուժեղ ձգտմամբ: Մենք չենք մոռանա մեր երկիրը, մենք չենք մոռանա մեր Սահմանադրությունը և չենք մոռանա մեր Աստծուն»,- երեկ՝ հունվարի 20-ին, իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ամերիկան ​​դարձյալ կլինի արդյունաբերող երկիր,  իսկ դրա համար մենք ունենք այն, ինչը երբեք չի ունենա որևէ այլ արդյունաբերող երկիր. Երկիր մոլորակի վրա եղած  նավթի ու գազի ամենամեծ պաշարը , և մենք պատրաստվում ենք օգտագործել այն: Մենք կիջեցնենք գները,  կլրացնենք մեր ռազմավարական պաշարներն ու կարտահանենք աշխարհով մեկ։

Մենք նորից հարուստ ազգ ենք լինելու, և մեր ոտքերի տակ գտնվող «հեղուկ ոսկին» կօգնի դա անել»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ նորընտիր նախագահը հայտարարել է, որ կդադարեցնի Բայդենի կողմից սահմանված էլեկտրական մեքենաների արտադրությունը ու վաճառքը խթանելու քաղաքականությունը, միաժամանակ վերանայելով ԱՄՆ առևտրային քաղաքականությունը՝ նոր մաքսատուրքեր սահմանելով հիմնական առևտրային գործընկերների նկատմամբ՝ ներառյալ Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի։

«Մենք վերջ կդնենք «Կանաչ» գործարքին և կչեղարկենք էլեկտրական մեքենաների մանդատը` փրկելով մեր ավտոարդյունաբերությունը: Այլ կերպ ասած, դուք կկարողանաք գնել ձեր նախընտրած մեքենան: Մենք Ամերիկայում նորից մեքենաներ կարտադրենք այնպիսի արագությամբ, որը ոչ ոք չէր կարող երազել ընդամենը մի քանի տարի առաջ։

Ես անմիջապես կսկսեմ մեր առևտրային համակարգի հիմնանորոգումը` պաշտպանելու ամերիկացի աշխատողներին և ընտանիքներին: Այլ երկրները հարստացնելու համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն, մենք մաքսատուրքեր կսահմանենք և կհարկենք օտար երկրներին՝ մեր քաղաքացիներին հարստացնելու համար»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի