Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին խոշտանգել են իշխանություններին քննադատելու համար

Լուրեր

22.06.2026 | 16:24
ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել
22.06.2026 | 16:12
ՄԻՊ հանձնարարությամբ ՔԿՀ-ներում սկսվել են մշտադիտարկման այցեր՝ ընտրական իրավունքների ապահովման համար
22.06.2026 | 15:59
Ադրբեջանը Թուրքմենստանին նավթային լցանավ է նվիրել
22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
Բոլորը

Ադրբեջանական  Շիրվանի քաղաքային դատարանը ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Ալիքրամ Խուրշիդովին դատապարտել է 10-օրյա վարչական կալանքի։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Խուրշիդովը հունվարի 18-ի գիշերը ձերբակալվել է Շիրվան քաղաքի իր տանից։ Ձերբակալության ժամանակ նրան ծեծի են ենթարկել։

Ըստ «Մուսավաթ» կուսակցության՝ հայտնի չէ, թե ինչ հանցանքի մեջ է մեղադրվում Խուրշիդովը։ Կուսակցությունը, սակայն, վստահ է, որ ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի, իսկ մեղադրանքը կեղծ է։ Որովհետև վարչական իրավախախտման մեջ մեղադրվողին չեն կալանավորում՝ նրա տուն ուղարկելով երկու տասնյակ դիմակավորված անձանց, որոնք կեսգիշերին ներխուժել են նրա տուն։

«Նրանք ցանկապատի վրայով մտել են բակ ու ոտքով խփել տան դռանը։ Քանի որ գիշեր էր, բոլորը գիշերազգեստով էին։ Նման դաժանությունը, նման անամոթությունը անընդունելի են։ Աղմուկը արթնացրել է երեխաներին, հարսին ու հարևաններին։ Երեխաները լաց էին լինում, Ալիքրամին հենց նրանց աչքի առաջ մահակով ծեծում էին, գցեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին ու տարան։ Տունը խուզարկեցին, թալանեցին ու խլեցին հեռախոսը»,-լրատվամիջոցներին պատմել են հարազատները։

Նրանք նաև ասել են, որ մինչ այս իրադարձությունները, տան լույսերը, որտեղ բնակվում են, միտումնավոր անջատել են։ Հաղորդվում է, որ Խուրշիդովին ոստիկանական բաժանմունքում խոշտանգումների ենթարկել, այդ թվում՝ էլեկտրաշոկերով։

Հայտնի է դարձել նաեւ, որ այս դեպքից առաջ Խուրշիդովը ընկերներին ասել է, որ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում իր ձերբակալության համար։

Կուսակցությունը Խուրշիդովի ձերբակալությունը համարում է անհիմն և քաղաքական դրդապատճառներով մոտիվացված։
«Մուսավաթը» իր անդամի ձերբակալությունը կապում է սոցիալական ցանցերում իշխանությունների հասցեին նրա կոշտ քննադատության հետ։ Կուսակցությունը պահանջում էր ազատ արձակել Խուրշիդովին և մյուս բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել բռնաճնշումները։

Հավելենք, որ Խուրշիդովը նախկինում կալանավորվել է։ 2022 թվականի հուլիսին նա 30 օրով ձերբակալվել էր վարչական վարույթով՝ «ոստիկանությանը չենթարկվելու» մեղադրանքով՝ Բաքվում բողոքի ակցիային մասնակցելու համար։

2017 թվականի նոյեմբերին Խուրշիդովը կալանավորվել  էր «խուլիգանության» և «կառավարության ներկայացուցչին բռնություն գործադրելու միջոցով դիմադրելու» մեղադրանքով և դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Իրավապաշտպանները նրան ճանաչել էին որպես քաղբանտարկյալ։ 2019 թվականի մարտին գործիչը ներմամբ ազատ էր արձակվել։

Էմմա Չոբանյան