Քաղհասարակության հայտարարությունը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ ողջունել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը և կոչ են արել Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել այս գործընկերության հնարավորություններից։

Հայտարարությունը՝ ստորև․


«Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։

Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել այս գործընկերության հնարավորություններից՝ բազմապատկելով ժողովրդավարության ամրապնդման ջանքերը և ապահովելով ներառականություն, թափանցիկություն և մասնակցայնություն։

Մնալով անշեղ և հանձնառու գործընկեր այս գործընթացում՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և այլ գործընկեր կառույցների հետ՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նպատակներն իրագործելու համար»։

Ստորագրյալ կազմակերպություններ
Գործընկերություն հանուն բաց հասարակության հարթակ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն