Մահացած ռուս գործարարի ընտանիքը «Ջերմուկ»-ի դեմ 1,5 միլիարդ ռուբլու դատական հայց է ներկայացրել․ ՍԱՏՄ-ից պնդում են՝ որևէ հիմք չկա

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Մահացած ռուս գործարար Օլեգ Գուսովի հարազատները 1,5 միլիարդ ռուբլու հայց են ներկայացրել  «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ, հայտնում է Կոմերսանտը։ Հիշեցնենք, անցյալ փետրվարին ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Վլադիկավկազցի տղամարդը մահացել է այրվածքներից՝ խմելով  հանքային ջրի ապակե շշի պարունակությունը․ ըստ փորձագետների եզրակացության շշում եղել է քացախաթթու, որն օգտագործվում է սպասք լվանալու համար։   Նշվում է, որ 2024 թվականի փետրվարի 11-ի առավոտյան Օլեգ Գուսովը Վլադիկավկազի «Ֆարն» շուկայի տաղավարից գնել է 12 ապակյա շիշ հանքային ջուր պարունակող փաթեթ։ Մեկ ժամից մի փոքր անց՝ տանը, տղամարդը բացել է  դրանցից մեկը, մի կում խմել, հետո իրեն վատ զգացել։

Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Գուսովը մահացել է «քիմիական տրավմայից առաջացած էկզոտոքսիկ շոկից՝ կաուստիկ հեմոլիտիկ թույնով (քացախաթթու) թունավորումից»։

Հաղորդվում է, որ Գուսովի մահվան հանգամանքների հետաքննությունն ավարտված չէ։ Հետաքննությունը մի շարք հարցումներ է ուղարկել Հայաստան, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Ըստ վերահսկիչ մարմինների՝ համագործակցության խնդիրներ են ծագում նաև Հայաստանին առնչվող այլ դեպքերում։

Իրենց հերթին տուժածների ներկայացուցիչները, ուսումնասիրելով հանքային ջրերի շշալցման գործարաններում կիրառվող տեխնոլոգիաները, կարծում են, որ քացախաթթուն կարող էր հայտնվել շշում տեխնոլոգիական գործընթացի խախտման արդյունքում։

Գործում պատասխանողներն են «Ջերմուկ գրուպ» (Երևան) ընկերությունը, այն Ռուսաստանում ներկայացնող «Ջերմուկ հանքային ջուր» ընկերությունը և անհատ ձեռնարկատերերը, որոնց միջոցով վաճառվել է ապրանքը։

Տուժող կողմը պնդում է ոչ միայն  ընկերությունից և Ռուսաստանում նրա ներկայացուցիչներից միջոցների գանձում,այլև պահանջում է դադարեցնել հանքային ջրի վաճառքը, քանի դեռ պաշտոնապես չի հաստատվել, թե ինչպես է դրա փոխարեն քացախաթթուն հայտնվել շշում։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի այս դեպքի առնչությամբ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու ջրի արտադրության մեջ քացախաթթու ընդհանրապես չի օգտագործվում։

«Արմենպրես»-ին այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

«Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է հայցի բուն նյութին, ապա ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։ Հայկական կողմի ապացույցների բավարար լինելը վկայում է այն մասին, որ ՌԴ ամբողջ տարածքում «Ջերմուկ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված արգելքները վերացվել են։ Կարծում ենք, որ արդար դատաքննությունը ևս մեկ անգամ կփաստի ընկերության անմեղությունը»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

«Ջերմուկ Գրուպ»-ից էլ   հայտնել են,որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

Էմմա Չոբանյանի