ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը քվորում չեն ապահովի. ավագանու ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը չի կայանա

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 21-ին նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ: Նիստը կկայանա, եթե քվորում ապահովվի, այսինքն՝ դահլիճում ներկա լինի 65 հոգանոց ավագանու առնվազն 33 անդամ։

Factor.am-ի տեղեկություններով` քաղաքի կառավարումը ստանձնած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների ավագանու անդամները չեն ներկայանա և քվորում չեն ապահովի:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց`կարմիր գծերում մեքենա կայանելու վճարի` 13 անգամ թանկացման և տրանսպորտի թանկացման որոշմումների կասեցում:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ գումարելու համար «Մայր Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել, որին միացել են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամներ և ավագանու երկու անկախ անդամ` ապահովելով ընդհանուր 23 ստորագրություն` անհրաժեշտ 22-ի փոխարեն:

Ընդգծենք, որ Երևանի հասարակական տրանսպորտը փետրվարի 1-ից կթանկանա։ Կգործեն տրանսպորտից օգտվելու փաթեթներ․ տարեկան փաթեթը կարժենա 90,000 դրամ, ամսականը՝ 9,000 դրամ, եռամսյակայինը՝ 24,000 դրամ, շաբաթականը՝ 5,000 դրամ, 1 օրը՝ 900 դրամ (8 ուղևորություն), 90 րոպեն՝ 300 դրամ (3 ուղևորություն)։

Արփի Հակոբյան