Մեր թատրոնի դերասանն ամսական 90 հազարով է աշխատում, ասում են` որքան սոված, այնքան լավ կաշխատի. Լիլի Էլբակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայ թատրոնը երիտասարդ թատրոն չէ, 20 տարով հետ ենք աշխարհից: Այն շարունակում է գործել հին ավանդույթներով ու ճաշակով: Ես այն համոզման եմ, որ ամեն լավ ներկայացում պարտավոր է վաճառվել և վաճառվում է»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը:

Նա անդրադառնում է նաև Հայաստանում դերասանների ցածր աշխատավարձի խնդրին, որը շարունակում է մնալ չլուծված. «Մեզ մոտ դեռ մտածում են, որ դերասանը պետք է սոված լինի, ասում են` այդպես ինքը ավելի լավ է աշխատում: Ամբողջ օրը մեր դերասանները թատրոնում են, բայց ամսական ամենաշատը 90 հազար դրամ են ստանում, պետք է հիմար բաներով զբաղվեն, որ փող աշխատեն. պետությունը պետք է սիստեմ մտածի, որ դա կանխի»:

Լիլի Էլբակյանը խոսում է նաև պրոդյուսերների, ռեժիսորների կողմից նախագծերում մեծ թվով հետևորդներ ունեցող վլոգերներին նախապատվություն տալու միտումին. «Եթե վլոգերը համապատասխանում է դերին, թող խաղա, բայց, առհասարակ, դեմ եմ դիլետանտիզմին: Ես ոչ վիրաբույժին չէի վստահի վիրահատություն, ինչպե՞ս կարելի է ոչ մասնագետի վստահել դեր: Բայց հաճախ էլ անփորձ մարդիկ դերասաններից լավ են խաղում, այսինքն`չեն խաղում: Մերոնք, ովքեր թատրոնում են խաղում, էկրանին դերասանություն են անում, հետո պարզվում է` ընդհանրապես պետք չէր խաղալ»:

Լիլի Էլբակյանը շուրջ 20 տարի է` դասավանդում է, սկզբում` Թատերական ինստիտուտում, հիմա` ՀՊՄՀ-ում: Ասում է` ուսանողները սկզբում չեն պատկերացնում` ուր են եկել. «Այսօր արվեստը պլաստմասսայե, սինթետիկ բան է դարձել, այստեղից-այնտեղից թխած: Թատերականում, օրինակ, բոլորն աշխատում են, հացի, վարձի խնդիր ունեն, բայց ասում եմ` եթե դասի չեք նստելու, էլ ինչո՞ւ եք վճարում, եկել եք սովորելու, սովորեք, նոր գնացեք`ուր կուզեք»:

Դերասանուհին խոսում է նաև արվեստագետի վրա երկրի համար բեկումնային, ճգնաժամային իրադարձությունների ազդեցության մասին: Նա շեշտում է` օրինակ` «Համլետ» պիեսը բեմադրվել է մեծ պատերազմներից հետո, ռեժիսորի խոսքով` սովորաբար այդպիսիք լինում են պատմության մեջ լավագույն ներկայացումները. «Երբ երկրում դժվարին իրավիճակ է, հաճախ չես ուզում ստեղծագործել, հետո հասկանում ես, որ դու հենց քո ստեղծածով պետք է մարդկանց հանես այդ վիճակից: Եթե արվեստագետն անտարբեր է իր երկրում իր շուրջը կատարվողի հանդեպ, մարդ կոչվել չի կարող: Եթե դու լավ քաղաքացի չես, ինչպե՞ս կարող ես բեմից խոսել: Կուզեի, որ մեր արվեստագետները կուլիսներում, թփերի տակ չխոսեին իրենց խնդիրներից, օրինակ` ցածր աշխատավարձից, այլ` բարձրաձայնեին այդ մասին: Պառակտվածությունն ու անտարբերությունը մեր ամենամեծ թշնամիներն են: Մյուս կողմից էլ նեգատիվն է շատ: Բոլորը բողոքում են: Հա, շատ վատ է ամեն ինչ, բայց դու քո տեղում ի՞նչ ես անում, որ լավ լինի»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան