«Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է Հարավային Կովկասում կայունությունը»․ Ալիևը՝ Կոբախիձեին

Լուրեր

09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում և այդ հաջողությունը ուրախացնում է է մեզ՝ որպես ձեր եղբայրներին ու ընկերներին։ Այս մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ մամուլի համար հայտարարությունների ժամանակ, գրում է վրացական Առաջին ալիքը։

Նրա խոսքով՝ քննարկված թեմաներից մեկը եղել է կապի և Միջին միջանցքի նախագիծը։

«Մենք քննարկեցինք կապի և Միջին միջանցքի նախագիծը: Վստահ եմ, որ այս նախագիծը հաջողություն կունենա։ Դրա շրջանակում մենք պետք է սերտ կապեր պահպանենք հարևան այլ երկրների հետ, որն ընդգրկում է հսկայական աշխարհագրություն։ Ադրբեջանն ու Վրաստանը կլինեն այն օղակն ու կամուրջը, որը կմիացնի Եվրոպան և Ասիան։ Մենք դա հաջողությամբ իրականացնում ենք, և ես գիտեմ, որ տրանսպորտային ենթակառուցվածքներն ընդլայնվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Ադրբեջանում։ Խոսքը վերաբերում է հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների թվայնացմանը»,- ասել է Ալիևը։

Անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Ադրբեջանի նախագահը նշել է․ «Ցանկանում եմ հավելել, որ ձեր կուսակցության հաջողությունն ապահովում է կայունությունը Հարավային Կովկասում։ Մենք՝ որպես ձեր եղբայրներ և ընկերներ, ուրախ ենք ձեր հաջողությունների համար և մաղթում ենք հետագա ձեռքբերումներ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի