ՄԻԵԴ-ը Վրաստանի կողմից Բաքվին ադրբեջանցի լրագրողի արտահանձնումը կասեցնող միջանկյալ միջոց է ընդունել

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի կողմից Ադրբեջանական AzelTV-ի ղեկավար, ընդդիմադիր լրագրող Աֆղան Սադիգովի արտահանձնումն Ադրբեջանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ, մեկ շաբաթով կասեցվել է։ Այս մասին հայտնել է Սադիգովի իրավական պաշտպանությունն իրականացնող Վրաստանի սոցիալական արդարության կենտրոնի ղեկավար Թամթա Միքելաձեն, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 10-ին Սոցիալական արդարության կենտրոնը ՄԻԵԴ-ին կոչ է արել կիրառել «ժամանակավոր միջոց»՝ համաձայն դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, և դադարեցնել Սադիգովի արտահանձնումն Ադրբեջանին։ Այս մեխանիզմը կիրառվում է, երբ առկա է իրավունքների խախտման բարձր և անդառնալի ռիսկ, և անհրաժեշտ է դադարեցնել պետությունների գործողությունները կոնվենցիայի դեմ։

Դիմումն  ուղարկվել է ՄԻԵԴ՝ կապված հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանի նիստում Սադիգովի արտահանձնման մասին որոշման հաստատման հավանականության հետ։ ՄԻԵԴ-ը բավարարել է կազմակերպության խնդրանքը և արգելել լրագրողի արտահանձնումը Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումից հետո 7 օրվա ընթացքում, որն ուժի մեջ է թողել արտահանձնման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Կենտրոնը տեղեկացրել է ՄԻԵԴ-ին Վերաքննիչ դատարանի որոշման մասին և խնդրել երկարաձգել միջանկյալ միջոցն ու կանխել Սադիգովի արտահանձնումը՝ մինչև Ստրասբուրգի դատարանը գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնի։

Հավելենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Աֆղան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշում էր կայացրել։ Հունվարի 15-ին Թբիլիսիի վերաքննիչ դատարանը մերժել էր լրագրողի բողոքը։

Սադիգովն անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր ձերբակալության և ապաստան չտրամադրելու դեմ։ Հոկտեմբերի 8-ին հացադուլի արդյունքում նրա ինքնազգացողությունը վատացել էր, նրան տեղափոխել էին բանտային հիվանդանոց։ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Սադիգովին քաղաքական ապաստան տրամադրել։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել է, իբր, նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։

Սադիգովի արտահանձնման համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից վրացական կողմը ստացել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի