Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց
Հասարակություն
15.01.2025 | 19:23Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Այս մասին Factor TV-ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից:
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի կոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Ըստ մեղադրանքի՝ Հարությունյանի ոչ ճիշտ տեղեկություն տրամադրելու հետևանքով Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի 20 զինծառայող է զոհվել: