Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իսրայելը սկսել է Ադրբեջանին ավելի շատ զենք մատակարարել

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Հայաստանին հասցեին հերթական սպառնալիքներն է հնչեցրել ու մեղադրել սպառազինման մեջ։ Ադրբեջանական Meydan TV-ն ներկայացրել է, թե ինչպիսին է իրավիճակn Ադրբեջանի սպառազինության հարցում վերջին տարիներին։

Մասնավորապես, այս տարի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի հոդվածն ավելացել է 18 տոկոսով՝ պետական ​​բյուջեից դրա համար հատկացվել է շուրջ 5 միլիարդ դոլար։

Իսրայելն արդեն 25 տարի է՝ ռազմավարական դաշինքի մեջ է Ադրբեջանի հետ՝ վաճառելով Բաքվին միլիարդավոր դոլարների զենք։ Դրա դիմաց Ադրբեջանը 1990-ականներից նավթ է մատակարարում Իսրայելին։ Փորձագետների գնահատմամբ՝ 2016-2020 թվականներին Իսրայելին բաժին է ընկել Ադրբեջանին սպառազինության մատակարարումների մոտ 70 տոկոսը։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո իսրայելական հանրահայտ Haaretz թերթը հրապարակել էր հոդված՝ «Իսրայելական ավիաբազայից 92 թռիչքները պատկերացում են տալիս Ադրբեջան զենքի արտահանման ծավալների մասին» վերնագրով։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը երկար տարիներ Իսրայելից գնում է բալիստիկ հրթիռներ, հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգեր, կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և շարունակում է ավելի բարդ մարտական ​​համակարգեր ու սպառազինություն գնել։

Լրատվամիջոցը նաև պարզել է, որ ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Իսրայելի ռազմաօդային ուժերի Օդվա բազայից, թռել Իսրայելով ու Թուրքիայով և վայրէջք կատարել Բաքվում։ Նշվում է, որ 2024 թվականին նման 25 թռիչք է իրականացվել։

Համեմատության համար՝ 2016 թվականին նման 8 չվերթ է եղել, 2018 թվականին՝ 11, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականին՝ 26։ Ընդհանուր առմամբ, վերջին ինը տարվա ընթացքում նման 135 թռիչք է եղել։

Ըստ բաց աղբյուրների, այդ թվում՝ Flightradar24.com-ի, անցյալ տարի Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան քառասուն բեռնատար ինքնաթիռներ, որոնք զենք են տեղափոխել Իսրայելից, Պակիստանից, Իտալիայից, Սերբիայից և Բուլղարիայից։ Լրատվամիջոցը նշում է, որ նայելով մատակարարումների ծավալներին՝ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի։

«Տարբեր պատրվակներով կողմերի հրաժարումը խաղաղության պայմանագիր կնքելուց, Իրանի հետ խաթարված հարաբերությունները և տարածաշրջանում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը վկայում են այն մասին, որ չի կարելի բացառել նոր ռազմական գործողությունների հնարավորությունը։ Իլհամ Ալիևի ելույթից հետո Ադրբեջանի ՊՆ-ն պատերազմից հետո առաջին անգամ սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել՝ «Մեր կամքը երկաթից է, մեր ուժը՝ անխորտակելի» վերտառությամբ։ Սա, թերևս, կարելի է դիտարկել որպես մեսիջ»,- ասվում է հրապարակման մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի