Ստամբուլում մեկ օրում կեղծ ալկոհոլից 11 մարդ է մահացել

Լուրեր

17.07.2026 | 23:30
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու տեսչության մասնակցությունը
17.07.2026 | 23:21
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
17.07.2026 | 23:07
Ավարտվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը նվիրված եռօրյա աշխատաժողովը
17.07.2026 | 22:56
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
17.07.2026 | 22:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
17.07.2026 | 22:33
Հիմնանորոգվել է Սևան- Շողակաթ-Վարդենիս մայրուղուց Ծափաթաղ գյուղ մտնող ճանապարհը
17.07.2026 | 22:24
COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացվել են դիվանագիտական առաքելություններին
17.07.2026 | 22:22
Մեկ հարթակ, տասնյակ ընկերություններ․ eLogi Fest 26-ը բացում է լոգիստիկ նոր հնարավորություններ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 22:13
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
17.07.2026 | 22:00
Ո՞վ է իրականում Կոնստանտին Սոկոլովը, որ ղեկավարելու է TRIPP+ զարգացման հիմնադրամը
17.07.2026 | 21:50
Ադրբեջանը վերսկսում է ուղիղ չվերթները դեպի ՌԴ, որոնք դադարեցվել էին AZAL-ի ինքնաթիռի կործանումից հետո
17.07.2026 | 21:39
Առաջին անգամ հայկական բոլոր ակումբները հաղթահարել են եվրագավաթների որակավորման առաջին փուլը
17.07.2026 | 21:26
«Ոդիսևս» նոր հեռուստասերիալի նկարահանումները Հայաստանում և Հունաստանում կմեկնարկեն 2027 թվականի սկզբին
17.07.2026 | 21:14
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
17.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Իսպանիա vs Արգենտինա․ Ֆուտբոլային մեծ բախում՝ Աշխարհի չեմպիոնի գավաթի համար․ ո՞ր թիմը կհաղթի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստամբուլում կեղծ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով հոսպիտալացվելուց հետո 11 մարդ է մահացել, գրում է Duvar-ը։

Ըստ պետական ​​Անադոլու գործակալության՝ 38 մարդ, այդ թվում՝ 26 օտարերկրացիներ, բժշկական օգնություն են խնդրել քաղաքի տարբեր հիվանդանոցներում կեղծ ալկոհոլ օգտագործելու հետ կապված խնդիրների պատճառով:

Նշվում է, որ մահացածներից տասը Թուրքմենստանից են, երկու կասկածյալներ ձերբակալվել են դեպքի առնչությամբ։

Պարզվել է, որ կեղծ ալկոհոլը վաճառել են Թուրքմենստանից երկու անձինք, այն արտադրվել է տնային պայմաններում։ Նրանց հասցեներում խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 50 լիտր կեղծ ալկոհոլ, թմրանյութեր, ներգաղթյալների կեղծ ինքնության վկայականներ և մեծ քանակությամբ դեղամիջոցներ։

Քյուչուքչեքմեջեի շրջանային դատախազությունը կասկածյալների նկատմամբ հետաքննություն է սկսել՝ «անզգուշությամբ սպանություն», «թմրամիջոցների ապօրինի շրջանառություն», «կեղծ ոգելից խմիչքների արտադրություն և իրացում», «անհայտ բժշկական դեղամիջոցներ», «մարդկանց մաքսանենգություն» և «պաշտոնական փաստաթղթերի կեղծում» հոդվածներով։

«2024 թվականին Ստամբուլում ապօրինի ալկոհոլի և կեղծ ալկոհոլ օգտագործելու պատճառով թունավորվել է 110 մարդ, որոնցից 48-ը կորցրել է կյանքը»,- հայտարարել է Ստամբուլի նահանգապետարանը։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլն ավելի ուշ հայտարարել է, որ քաղաքում 11 մարդու մահից հետո կեղծ ալկոհոլ վաճառող 63 բիզնեսների լիցենզիաները չեղարկվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի