Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում հարձակման է ենթարկվել Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան։ Միջադեպից հետո Գախարիան տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ ստացել է բժշկական օգնություն և նախնական հետազոտություններ անցել, գրում է Эхо Кавказа-ն։

«Մթիս ամբեբի»-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, որն ականատես է եղել միջադեպին, տեղի ունեցածի մասին տեղեկություններ է տարածել սոցիալական ցանցերում։

«Մի քանի րոպե առաջ Բաթումիում՝ «Շերատոն» հյուրանոցում, ռուսական վարչակարգի ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամ Դմիտրի Սամխարաձեն, Աջարիայի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Մանվելիձեն և այլք (ենթադրաբար՝ Վառլամ Լիպարտելիանին) հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա, որը մնում էր նույն հյուրանոցում։ Գախարիային տեղափոխել են կլինիկա»,- գրել է Մտիվլիշվիլին և լուսանկարներ հրապարակել դեպքի վայրից։

Ավելի ուշ Բաթումիի կլինիկայի բժիշկներից մեկը լրագրողներին հայտնել է, որ Գիորգի Գախարիան քթի կոտրվածք է ստացել և ուղեղի ցնցում։ Նա բուժզննում է անցել, ապա հեռացել կլինիկայից։

ՆԳՆ-ն հարձակման փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով («բռնություն»)։

Լրագրող Զվիադ Կորիձեն էլ հայտնել է, որ նույն խումբը հարձակվել է իր վրա՝ Գիորգի Գախարիայի վրա հարձակումից առաջ։ Նա ժամանել է Բաթումի՝ լուսաբանելու Batumelebi և Netgazeti լրատվականների հիմնադիր Մզիա Ամագլոբելիի դատավարությունը։ Լրագրողը գտնվել է «Շերատոն» հյուրանոցում, երբ Դմիտրի Սամխարաձեն մոտեցել է նրան, ասել, որ ճանաչել է իրեն ու սկսել հայհոյել։ Այդ պահին մոտ 10 մարդ շարժվել է իր ուղղությամբ, պնդում է Կորիձեն։

Նա օգնություն է խնդրել տեղի անվտանգության աշխատակցից և ինչ-որ պահի հարված է ստացել գլխին։ Դրանից հետո նրան ուղեկցել են իր սենյակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի