Հարավային Կորեայի նախագահը երկրորդ փորձից ձերբակալվել է

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հարավային Կորեան երկրորդ փորձից ձերբակալել է նախագահ Յուն Սոկ Յոլին, որն անցյալ տարվա դեկտեմբերին խորհրդարանի կողմից իմփիչմենթի ենթարկվեց՝ ռազմական դրություն մտցնելու փորձի համար: Ինքը՝ նախագահը, հայտարարել է, որ ինքնակամ է համաձայնել ներկայանալ հարցաքննության, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սա Հարավային Կորեայի պատմության մեջ գործող նախագահի առաջին ձերբակալությունն է: Նախագահական նստավայրում մի քանի ժամ տևած ընդհարումից հետո, ինչպես 12 օր առաջ առաջին անգամ, քննիչները կարողացել են Յունին այս անգամ բերել կոռուպցիայի գործով հետաքննության բյուրո՝ հարցաքննության:

Յունն ավելի վաղ հրապարակել է կարճ տեսաուղերձ, որում ասել է, թե դեռևս կարծում է, որ ձերբակալությունն անօրինական է, սակայն որոշել է ենթարկվել քննիչներին և ոստիկանությանը՝ արյունահեղությունից խուսափելու համար:

«Թեև այս գործն անօրինական է, բայց ես որոշեցի ներկայանալ Կոռուպցիայի հետաքննության բյուրո՝ անհարկի արյունահեղությունը կանխելու համար։ Բայց դա չի նշանակում, որ ես համաձայն եմ, որ նրանք բացեն գործը»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ երկրում խախտվում է օրենքի գերակայությունը, և որ դրա իրավունքը չունեն ո՛չ իր դեմ գործ հարուցած քննչական մարմինները, ո՛չ էլ կալանավորման օրդեր տված դատարանը։

Դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի նախագահը ծայրահեղ միջոցների կիրառմամբ փորձել էր շարունակել պայքարն ընդդեմ ընդդիմության, որը վերահսկողություն էր հաստատել խորհրդարանում. նա անհաջող փորձ էր արել երկրում ռազմական դրություն մտցնել։ Դրանից հետո խորհրդարանը նրան մեղադրել է ապստամբության փորձի մեջ և դեկտեմբերի 14-ին իմփիչմենթի ենթարկել պետության ղեկավարին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի