«Արևմտյան ադրբեջանցիների» մասին թեզին պետք է հակադրել ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ Ադրբեջանում ապրող հայերի մասին թեզը․ Լաուրա Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
Բոլորը

«Արևմտյան ադրբեջանցիների» մասին թեզին պետք է հակադրել ԼՂԻՄ սահմաններից դուրս՝ Ադրբեջանում ապրող հայերի մասին թեզը, քանի որ Հայաստանը լքած ադրբեջանցիներին հավասարեցնել Արցախից հայերին, որը հատուկ ինքնավար կարգավիճակ ուներ, իրավաչափ չէ։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը։

Նա հավելում է՝ ադրբեջանական կողմն ընդհանրապես անտեսում է հայ փախստականնեի գոյությունը, որոնք ապրել են Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ թեզերին՝ Բաղդասարյանը նշում է, որ մամուլի ասուլիսում նրա ելույթը մանրակրկիտ պատրաստված էր, այդ թվում՝ Հայաստանի առաջին նախագահի մասնակցությամբ տեսանյութի տարածմամբ։

Ինչ վերաբերում է հայկական կողմի արձագանքին, ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ Հայաստանի վարչապետի նպատակը ցանկացած միջոցով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին հասնելն է, չնայած երաշխիքների բացակայությանը, որ դրանով հակամարտությունը կավարտվի։ Նրա կարծիքով՝ խաղաղության պայմանագրի շուրջ ամբողջ գործընթացը հիշեցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի հարցով 30-ամյա բանակցային գործընթացը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան