Լավրովը բարձր է գնահատել Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը՝ դրանք «վստահելի» անվանելով

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Մոսկվան բարձր է գնահատում Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը, այդ կապերը վստահելի բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարեկան ամփոփիչ ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես բարձր եմ գնահատում ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Դրանք վստահելի են, նախագահները պարբերաբար շփվում են, փակ թեմաներ չկան։ Նրանք աշխատանք են տարել կառավարություններին խրախուսելու՝ փոխշահավետ նոր նախագծեր որոնելու ուղղությամբ»,- մասնավորապես, ասել է Լավրովը։

Ըստ նրա՝ դա վերաբերում է և՛ Հյուսիս-Հարավ միջանցքին, և՛ այլ տրանսպորտային նախագծերին Կովկասում և դրա շուրջ։

«Դա, իհարկե, վերաբերում է Կասպից ծովին, հատկապես Կասպից ծովի ծանծաղուտին: Մենք ներկայում ստեղծում ենք երկկողմ աշխատանքային խումբ և ցանկանում ենք առաջարկել այն վերածել հնգակողմ ձևաչափի, որպեսզի մերձկասպյան բոլոր ափամերձ երկրները մասնակցեն այդ աշխատանքներին։ Մենք համագործակցում ենք նաև միջազգային ասպարեզում։ Կան շփումներ և գործնական քայլեր՝ անվտանգության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում մեր կարողություններն ուժեղացնելու համար։ Իհարկե, կան շփումներ զինված ուժերի և հատուկ ծառայությունների միջև»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի