Չինաստանը մտածում է TikTok-ն Իլոն Մասկին վաճառելու մասին. Bloomberg

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Չինական ByteDance Ltd ընկերությունը կարող է Իլոն Մասկին վաճառել TikTok-ը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Այս սցենարը հնարավոր կդառնա, եթե ԱՄՆ Գերագույն դատարանը պահպանի երկրում հարթակի արգելքը։

Հունվարի 10-ին քննարկումների ժամանակ ամերիկյան դատավորներն ասել են, որ հավելվածն արգելելու հավանականությունը մեծ է։ TikTok-ի արգելքի նախաձեռնողը եղել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա օրենք է ստորագրել, որով չինական ByteDance-ից պահանջել է փակել TikTok-ը ԱՄՆ-ում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը։ Օրենքը ստորագրվել է 2024 թվականի ապրիլին:

Անցյալ տարվա վերջին նախագահական ընտրությունների հաղթող Դոնալդ Թրամփը կոչ է արել հետաձգել TikTok-ի արգելափակումը՝ ասելով, որ ցանկանում է «փրկել» հարթակը: Այս ֆոնին Պեկինի կառավարությունը քննարկում էր սցենար, որով Իլոն Մասկը կստանձնի հատուկ ԱՄՆ-ի համար ստեղծված TikTok US-ի վերահսկողությունը և այն կմիավորի գոյություն ունեցող X հավելվածին (նախկինում՝ Twitter):

Հավելվածի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, նշում է Bloomberg-ը։ Հարթակի մշակողները, Իլոն Մասկը և Չինաստանի իշխանությունները հրաժարվել են գործակալությանը մեկնաբանություն տալ:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի