Ավանեսյանը՝ առողջական խնդիրներով բանակ զորակոչելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իհարկե, զորակոչման գործընթացը ՊՆ-ի վերահսկողության տակ է, բայց մենք որպես առողջական հատվածի պատասխանատու շատ սերտ համագործակցում ենք և ոչ միայն ընթացիկ գործընթացը կազմակերպելու և դրա շրջանակներում առաջացած հարցերին անդրադառնալու առումով, այլ նաև հստակեցնելու մեր իրավական կարգավորումները, կառավարության որոշումների անընդհատ վերանայումը, որը բերում է հիվանդությունների սահմանման, ախտորոշման և նաև տարբեր սահմանափակումով ծառայության հնարավորությունների առումով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով առողջական խնդիրներ ունեցող տղաներին բանակ զորակոչելու մասին ահազանգերին։

«Շատ կարևոր է անդրադառնալ այն հանգամանքին, որ մարդը ունի առողջական խնդիր և ունի այնպիսի ախտորոշում, որը ընկնում է տվյալ հոդվածի տակ և նրա վերաբերյալ պետք է կայացվի տարկետման կամ ազատման որոշում։ Բժշկական հանձնաժողովները, հենվելով թե՛ անձի կողմից իր միջոցներով իրականացված հետազոտությունների, թե՛ նաև պետության պատվերով իրականացված փորձաքննությունների հիման վրա, կայացնում է որոշում՝ տվյալ ախտորոշումը արդյո՞ք համապատասխանում է սահմանափակման հոդվածին, թե՞ ոչ»,- նշեց Առողջապահության նախարարը։