Թուրքիան արգելափակել է կառավարությանը քննադատող 7 լրատվական կայքերի մուտքը

Լուրեր

30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
30.04.2026 | 17:10
Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հայկական ժառանգության ոչնչացումն արդարացնելու փորձերը
30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
Բոլորը

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են յոթ լրատվական կայքերի հասանելիությունը, որոնք քննադատում են երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Այս մասին հայտնել է քրդամետ Mezopotamya լրատվական գործակալությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Անկարայի 10-րդ քրեական դատարանն արգելափակել է Gazete Patika, ETHA, Mücadele Birliği, Kızıl Bayrak, Özgür Gelecek, Umut Gazetesi և Yeni Demokrasi Gazetesi լրատվական կայքերը՝ «ազգային անվտանգությունն ու հասարակական կարգը պաշտպանելու համար»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը պարբերաբար մեղադրվում է խոսքի ազատությունը խլացնելու և սոցիալական ցանցերում իր կառավարության հասցեին քննադատություն արտահայտող մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու մեջ։ Թուրքիայում հազարավոր մարդիկ հետաքննվում, հետապնդվում և բանտարկվում են սոցիալական ցանցերում կառավարությանը ոչ հաճո տեսակետներ հայտնելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար մեղադրում են Թուրքիայի կառավարությանը մամուլը վերահսկելու փորձի մեջ՝ լրագրողներին բանտարկելով, փակելով լրատվամիջոցները, վերահսկելով կառավարամետ կոնգլոմերատների կողմից մեդիաների գնումը և կարգավորող մարմիններին ֆինանսական ճնշում գործադրելու համար, հատկապես, 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո։

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության՝ Թուրքիայի ազգային լրատվամիջոցների 90 տոկոսը, որը 180 երկրների մեջ 158-րդն է 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում, պատկանում է իշխանամետ գործարարներին, որոնք հետևում են պաշտոնական գծին։

Թուրքիայում ինտերնետի ազատության վատթարացումը փաստագրվել է նաև ԱՄՆ-ում գործող Freedom House-ի՝ հոկտեմբերին հրապարակած զեկույցում, որը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Թուրքիայում ինտերնետի ազատությունը կայուն կերպով նվազել է, և երկիրը կրկին դասվել է «ոչ ազատների» շարքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի