Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի առաջին՝ «Աքքույու» ԱԷԿ-ում էլեկտրաէներգիայի արտադրությունը կսկսվի 2025 թվականի վերջին

Լուրեր

08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչև 2025 թվականի վերջը Թուրքիան կսկսի փորձնական արտադրությունը և կմատակարարի իր առաջին էլեկտրաէներգիան «Աքքույու» ատոմակայանից։ Հայտարարությունն արվել է Ստամբուլում կայացած Բնական պաշարների գագաթնաժողովում, գրում է Turkiye today-ը։

«Աքքույու»-ն՝ Թուրքիայի առաջին ատոմային էլեկտրակայանը, մոտենում է զարգացման վերջին փուլին, առաջին ռեակտորի կառուցումը գրեթե ավարտված է։ 2017 թվականին սկսված նախագիծը նշանակալի նվաճում է Թուրքիայի էներգետիկ անկախության և անվտանգության գործում։

«Մինչև այս տարեվերջ մենք կսկսենք փորձնական արտադրությունը և կմատակարարենք «Աքքույու»-ից առաջին էլեկտրաէներգիան»,- ասել է Էրդողանը։

Նա նաև ընդգծել է Թուրքիայի աճող դերը համաշխարհային էներգետիկ անվտանգության մեջ, հատկապես, Եվրոպայում շարունակվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Թուրքիայի էներգետիկ նախաձեռնությունները կարևորություն են ձեռք բերել, քանի որ այն ձգտում է լուծումներ գտնել եվրոպական երկրների էներգետիկ ռեսուրսների ապահովման հարցում առկա մարտահրավերների համար։

«Մենք բազմաթիվ նախաձեռնություններ ունենք տարածաշրջանային էներգետիկ անվտանգությունը խթանելու համար՝ եվրոպական երկրների առջև ծառացած էներգետիկ ճգնաժամը մեղմելուն նպաստելու համար։ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամի ընթացքում Թուրքիայի՝ որպես անվտանգ ապաստան լինելը պատահականություն չէ»,- ասել է Էրդողանը։

Ատոմային էներգիայի ոլորտում առաջընթացներից բացի՝ Էրդողանը ներկայացրել է Թուրքիայի ավելի լայն էներգետիկ ռազմավարությունը, այդ թվում՝ միջազգային ձեռնարկությունները։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստվում է այս տարի սկսել արտադրությունը Նիգերի նոր լիցենզավորված ոսկու հանքավայրերից մեկում։

Էրդողանն ընդգծել է Թուրքիայի ներքին էներգետիկ նվաճումները՝ նշելով, որ 2025 թվականի մարտի վերջին երկրում օրական նավթի արտադրությունը գերազանցել է 135,000 բարելը, ինչը նոր ռեկորդ է երկրի համար։

«Գաբարում (երկրի  հարավ-արևելքում) իրականացվող գործողությունների շնորհիվ մեր օրական նավթի արտադրությունը Թուրքիայում գերազանցել է 135,000 բարելը 2025 թվականի մարտի վերջին, սահմանելով ռեկորդ»,- ասել է  նա։

Հավելենք, որ թուրքական առաջին ատոմակայանը կառուցում է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Մերսինում Աքքույու ատոմակայանի կառուցման, շահագործման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին։ Թուրքական առաջին ԱԷԿ-ի ծրագիրը ներառում է 4 էներգաբլոկ՝ ВВЭР-1200 ռեակտորներով, 4800 մեգավատտ հզորությամբ։ Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ ԱԷԿ-ը տարեկան 35 մլրդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա է արտադրելու, որը բավարարելու է Թուրքիայի ներքին պահանջարկի 10 տոկոսը։Գործարկումից հետո այն զգալի էներգիա կմատակարարի երկրի էլեկտրական ցանցին՝ նվազեցնելով արտաքին էներգիայի աղբյուրներից կախվածությունը և նպաստելով Թուրքիայի էներգետիկ անվտանգությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի