ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զորքեր կարող են տեղակայվել Սիրիայում Թուրքիայի հետ սահմանին՝ մեղմելու Անկարայի և քրդական ուժերի միջև հակամարտությունը

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Քննարկումներ են ընթանում այն ​​մասին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զորքերը կարող են ապահովել սահմանային գոտու անվտանգությունը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի և Արևմուտքի կողմից աջակցվող սիրիական քրդական ուժերի միջև հակամարտությունը մեղմելու ջանքերի շրջանակում։ Այս մասին հայտարարել է սիրիացի քուրդ բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Reuters-ը։

Անկարան նախազգուշացրել է, որ անդրսահմանային հարձակում կիրականացնի Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական YPG-ի զինյալների դեմ, եթե խմբավորումը չկատարի Թուրքիայի պահանջները: Անկարան կարծում է, որ YPG-ն գլխավորում է ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը (SDF), որին համարում է ահաբեկչական խմբավորում՝ կապված քրդական PKK-ի զինյալների հետ։

SDF-ը կարևոր դեր է խաղացել 2014-17 թվականներին Սիրիայում ԻԼԻՊ-ի զինյալներին հաղթելու գործում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ Փարիզը չի հրաժարվի SDF-ից։

«Միացյալ Նահանգները և Ֆրանսիան իսկապես կարող են ապահովել ամբողջ սահմանը: Մենք պատրաստ ենք, որ այս ռազմական կոալիցիան ստանձնի այդ պատասխանատվությունը։ Մենք խնդրում ենք ֆրանսիացիներին զորքեր մտցնել այս սահման՝ ապառազմականացված գոտին պաշտպանելու համար, օգնել մեզ պաշտպանել տարածաշրջանը և լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասել է հյուսիսային տարածքում քրդական վարչակազմի արտաքին գործերի համանախագահ Իլհամ Ահմեդը, որը Սիրիայի կենտրոնական կառավարության վերահսկողությունից դուրս է։

Ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Թուրքիայի արտաքին գործերի նախարարություններն անմիջապես չեն արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանությունների խնդրանքներին: ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ հասանելի չի եղել մեկնաբանությունների համար:

Անհասկանալի է, թե ինչպիսի ըմբռնում կլինի Թուրքիայի կողմից նման նախաձեռնության նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Անկարան տարիներ շարունակ հայտարարել է իր սահմանը Սիրիայից եկող սպառնալիքներից պաշտպանելու մասին և խոստացել ոչնչացնել YPG-ին:

«Երբ Ֆրանսիան համոզի Թուրքիային ընդունել իր ներկայությունը սահմանին, այն ժամանակ մենք կարող ենք սկսել խաղաղության գործընթացը։ Մենք հուսով ենք, որ ամեն ինչ կկարգավորվի առաջիկա շաբաթներին»,- ասել է Ահմեդը։

Հարցին ծանոթ աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն հրաժարվել է ասել, թե որքանով են դրանք առաջ գնացել կամ իրատեսական։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի