Մասկը դիտարկում է, թե ինչպես Մեծ Բրիտանիայի վարչապետին հեռացնի պաշտոնից․FT

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր, գործարար Իլոն Մասկը դաշնակիցների հետ մասնավոր կերպով քննարկել է, թե ինչպես կարող է Քիր Սթարմերին հեռացնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները: Այս մասին գրում է Financial Times-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին վկայակոչելով։

Ըստ հրապարակման՝ Մասկը՝ աշխարհի ամենահարուստ մարդը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր վստահելի անձը, պարզում է, թե ինչպես կարող են ինքը և իր աջ դաշնակիցներն ապակայունացնել Մեծ Բրիտանիայի լեյբորիստական ​​կառավարությունը՝ այն ագրեսիվ գրառումներից բացի, որոնք նա հրապարակել է իր X սոցցանցում։

«Նրա տեսակետն այն է, որ արևմտյան քաղաքակրթությունը վտանգված է»,- ասել է իրազեկ աղբյուրներից մեկը:

Մասկն ուսումնասիրել է՝ արդյո՞ք կարող է ստանալ այլընտրանքային քաղաքական շարժումների աջակցությունը Մեծ Բրիտանիայում, մասնավորապես, Նայջել Ֆարաջի աջ պոպուլիստական Reform UK կուսակցության, որպեսզի տապալի Սթարմերին: Մասկը նաև փոխարինող է փնտրում Ֆարաջին որպես կուսակցության առաջնորդի։

Tesla-ի, SpaceX-ի և X-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը վերջին վեց ամսվա ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերել բրիտանական քաղաքականության նկատմամբ և գնալով ավելի կոշտ քննադատության է ենթարկում Սթարմերի կառավարությանը: Անցած շաբաթ նա պահանջել էր նոր ազգային հետաքննություն սկսել պատմական գրումինգի դեպքերի վերաբերյալ, որոնք վերաբերում են աղջիկների սեռական շահագործմանը՝ հիմնականում բրիտանացի-պակիստանցի տղամարդկանց բանդաների կողմից Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքներում։

Մասկը Սթարմերին, որը նախկինում ղեկավարում էր Թագավորական դատախազությունը և զբաղվում  երեխաների սեռական բռնության հարցերով, մեղադրել է զոհերի և նրանց ծնողների դիմումներն անտեսելու մեջ:

Սթարմերը հունվարի 6-ին պատասխանել էր, որ «սուտ և ապատեղեկատվություն տարածողները» հետաքրքրված են ոչ թե հանցագործության զոհերով, այլ «իրենցով»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի