Խիստ զգայուն ներդրումներ․ ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը զգալիորեն զիջում է հարևան և համանման երկրների ցուցանիշներին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) համարվում են տնտեսական զարգացման կարևոր գործիք, որոնք աջակցում են ենթակառուցվածքների բարելավմանը, հատկապես զարգացող երկրների դեպքում, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ընդհանուր տնտեսական աճին: Հայաստանի  պարագայում, չնայած որոշ դրական միտումներին, ՕՈՒՆ-ների մակարդակը դեռևս թե քանակապես, թե որակապես զգալիորեն զիջում է հարևան և համանման երկրների ցուցանիշներին: Այսպես, մինչ օրս ՀՀ-ում իրականացված ՕՈՒՆ-ների պաշարների շուրջ 30%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Դա, իր հերթին մեծացնում է Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումների զգայունթյունը արտաքին ցնցումների նկատմամբ։

ՕՈՒՆ-ների դինամիկան

ՕՈՒՆ-ների պաշարի առավելագույն ցուցանիշը՝ ՀՆԱ-ի շուրջ 50%, Հայաստանում գրանցվել է 2012-2013 թվականներին, իսկ դրանից ի վեր տարեկան միջինում կազմել է 40․6%: Սակայն 2023 թ-ի վերջի դրությամբ ՕՈՒՆ-ների պաշարների ծավալը կազմեց 7․5 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 31%, ինչը զգալի աճ է 2007 թ-ի համեմատ (26%):

Հայաստանում իրականացված ՕՈՒՆ պաշարը և մասնաբաժինը ՀՆԱ-ում, 2007-2023

Այնուամենայնիվ, մեկ շնչին բաժին ընկնող ներդրումները (2,507 ԱՄՆ դոլար) շարունակում են զգալիորեն զիջել, օրինակ, Վրաստանին (մեկ շնչի հաշվով ՕՈՒՆ-ների պաշարները 2․3 անգամ գերազանցում էին Հայաստանինը) և Էստոնիային (ավել է  շուրջ 9 անգամ):

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՕՈՒՆների պաշարներն այլ երկրների համեմատ, 2007-2022

2008-2020 թվականներին ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքն աստիճանաբար կրճատվել է: Նախքան COVID-19-ը այն կազմում էր շուրջ շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 0․5%՝ 2008 թ-ի 944 մլն ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 8%-ի համեմատ։ Համավարակը, 44-օրյա պատերազմը հանգեցրին նրան, որ 2020 թ-ին զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազեց ավելի քան 40%-ով։ 2022 թ-ին, մասամբ ՀՀ դրամի արժևորման շնորհիվ, ինչը հետևանք էր ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի արդյունքում ռուս ՏՏ մասնագետների և զբոսաշրջիկների մեծ ներհոսքի, ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը Հայաստան նախորդ տարվա համեմատ ավելացել է 2․7 անգամ և կազմել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 5%:

Ռիսկեր և խոչընդոտներ

Չնայած, որ Հայաստանում իրականացվել են ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ՀՀ-ն դեռևս դժվարություններ ունի ՕՈՒՆ-ներ ներգրավելու հարցում: Հայաստանի ներդրումային միջավայրի վրա ազդում են մի շարք գործոններ:

  1. Աշխարհաքաղաքական ռիսկեր. Անորոշությունն ու ռիսկերը, որոնք բխում են տարածաշրջանի լարված իրավիճակից, ներդրողների համար խոչընդոտներ են ստեղծում:
  2. Անբարենպաստ աշխարհագրական դիրք. Փակ սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ դժվարացնում են արտաքին շուկաների հասանելիությունը:
  3. Թերզարգացած ենթակառուցվածքներ. Չնայած որոշ բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ներդրումները դեռևս անբավարար են:

Ընդհանուր առմամբ, ինչպես ցույց է տալիս 2022 թ-ի օրինակը, Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումները խիստ զգայուն են արտաքին ցնցումների նկատմամբ՝ թե´ դրական, թե՝ բացասական: Այսպես, 2023 թ-ի ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը 2022 թ-ի համեմատ նվազեց գրեթե 56%-ով․ սա մասամբ ապացուցում է, որ 2022 թ-ի ցուցանիշը նախորդ տարիներին արձանագրած միտումների տեսանկյունից օրինաչափ չէր։ Ինչ վերաբերում է ներդրումների արտահոսքին, այն ավանդաբար ցածր է եղել։

ՀՀ ՕՈՒՆների զուտ ներհոսքի և արտահոսքի ծավալները, 2007-2023

ՕՈՒՆների կառուցվածքը Հայաստանում

Հայաստանում ՕՈՒՆ-ների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է: Այսպես, եթե 2023 թ-ի տարեվերջի դրությամբ ՀՀ-ում ՕՈՒՆ-ների պաշարների 46%-ն ապահովում էին երեք երկիր՝ Ռուսաստանը, Կիպրոսը և Շվեյցարիան, ապա միայն Ռուսաստանին բաժին էր ընկնում 29%-ը։ Ռուսական ներդրումներն ավանդաբար ուղղվում են էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներ։ Երկրորդ տեղն զբաղեցնող Կիպրոսի մասնաբաժինը 2023 թ-ի վերջին կազմել է 10%, երրորդ տեղում էր Շվեյցարիան՝ 7.5%-ով։

Ինչ վերաբերում է ՕՈՒՆ-նների ոլորտային բաշխվածությանը, ապա 22023 թ-ի վերջի դրությամբ գերակայում են ֆինանսական միջնորդության, էլեկտրականության և գազի մատակարարման, մետաղական հանքաքարի արդյունահանման և հանքագործական արդյունաբերության հարակից գործունեության ոլորտները, որոնց բաժին էր ընկնում ՕՈՒՆ-ների ընդհանուր պաշարների 65%-ը։ Առաջատարներից է ֆինանսական ոլորտը (բացառությամբ ապահովագրության և կենսաթոշակային համակարգի)՝ 32.4% մասնաբաժնով, ընդ որում այս ոլորտում իրականացվող օտարերկրյա ներդրումների մեծ մասն ուղղվում է բանկային հատված․ Հայաստանում գործող 18 բանկերի մեծ մասն այս կամ այն չափով ունի օտարերկրյա մասնակցություն։

Հայաստանում ՕՈՒՆների զուտ պաշարներն ըստ ոլորտների, 2021-2023

Հայաստանում իրականացվող օտարերկրյա ներդրումների մեծ մասը (էլեկտրաէներգիա, հեռահաղորդակցություն, բանկային ոլորտ) ուղղվում է ներքին շուկայի կարիքների սպասարկմանը։ Այնինչ հանքարդյունաբերության ոլորտի ներդրումները վճռորոշ դեր ունեն Հայաստանի արտահանման համար, քանի որ պղնձի հանքաքարը և ոսկին երկրից արտահանվող առաջնային ապրանքներից են։

Հայաստանը ներդրումների համար գրավիչ վայր դարձնելու «նուրբ արվեստը»

2022 թ-ը ցույց տվեց, որ Հայաստանում ներդրումները խիստ զգայուն են արտաքին ցնցումների նկատմամբ: Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսական կապիտալի ներհոսքը դրական ազդեցություն ունեցավ, սակայն 2023 թ-ի զուտ ներհոսքը կրկին նվազեց 56%-ով:

Այսպիսով, ՕՈՒՆ-ների ներգրավման համար Հայաստանը պետք է ակտիվ քայլեր ձեռնարկի հետևյալ ուղղություններով․

  • Ներդրումային միջավայրի բարելավում. Պահանջվում է ապահովել կայունություն և նվազեցնել ներդրումային ռիսկերը:
  • Տարածաշրջանային ինտեգրացիա. Աշխարհագրական սահմանափակումների հաղթահարման համար անհրաժեշտ է խթանել համագործակցությունը միջազգային կառույցների հետ:
  • Ենթակառուցվածքների զարգացում. Պետք է ընդլայնել ներդրումները տրանսպորտի, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում:

Հայաստանը կարող է դառնալ ներդրողների համար գրավիչ վայր, եթե կարողանա հաղթահարել առկա խոչընդոտները և առաջ մղել բարեփոխումները: Այս նպատակին հասնելու համար կարևոր է համագործակցությունը կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների միջև: