Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թուրքիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին և  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ են արել խորհրդարանին աջակցել Թուրքիայի վերսկսված խաղաղության գործընթացի համար իրավական շրջանակ ապահովող օրենսդրությանը։ Առաջարկը նախատեսվում է խորհրդարան ներկայացնել այս շաբաթ, չնայած որևէ նախագիծ դեռևս հրապարակված չէ, և դրա շրջանակը դեռևս անհայտ է։

Թուրքիայի՝ տասնամյակներ շարունակվող քրդական հակամարտության կարգավորման այս նախաձեռնությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, ազգայնական գործիչ Դևլեթ Բահչելին անսպասելիորեն հորդորել էր Օջալանին՝ կոչ անել արգելված PKK-ին վայր դնել զենքերը։ Օջալանը կոչը հղել էր 2025 թվականի փետրվարին, որից հետո խմբավորումը հայտարարել էր հրադադարի, իր լուծարման մասին, իսկ Հյուսիսային Իրաքում անցկացրել զենքի այրման խորհրդանշական արարողություն ու սկսել իր մարտիկներին դուրս բերել Թուրքիայից։

Այդ ժամանակից ի վեր ուշադրությունը կենտրոնացել է PKK-ի անդամների իրավական կարգավիճակի վրա, որոնք կհետևեն որոշմանը, ինչպես նաև հարցին՝ արդյո/ք նրանց թույլատրվելու է վերադառնալ Թուրքիա և վերաինտեգրվել քաղաքացիական ու քաղաքական կյանքին։

Ազգայնական Türkgün թերթին տված հարցազրույցում Բահչելին ասել է, որ խորհրդարանը հասել է «կարևոր շեմի» այն նախաձեռնության մեջ, որը կառավարությունն անվանում է «Ահաբեկչությունից զերծ Թուրքիա»։

«Այս հարցը պետք է դիտարկել որպես քաղաքականությունից վեր խնդիր, և օրենսդրությունը պետք է ստանա լիակատար աջակցություն»,- ասել է նա։

Բահչելին նախաձեռնությունը բնութագրել է որպես պատմական պատասխանատվություն, որը ստանձնել են ապագա սերունդների խաղաղության և բարգավաճման համար, նաև ասել, որ այն կամրապնդի Թուրքիայի «հազարամյա եղբայրությունը»։

Մինչդեռ, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM) հայտարարել է, որ Իմրալըի բանտ այցելած պատվիրակությունը կիրակի երեք ժամ հանդիպել է Օջալանի հետ, որտեղ նա պահվում է 1999 թվականից։ Պատվիրակության կազմում են եղել պատգամավորներ Փերվին Բուլդանը և Միթհաթ Սանջարը, ինչպես նաև փաստաբան Օզգյուր Ֆաիկ Էրոլը։

Հանդիպումից հետո տարածված հայտարարության համաձայն՝ Օջալանն ասել է, որ Թուրքիան գտնվում է «առնվազն նույնքան կարևոր գործընթացի սկզբում, ինչպես հանրապետության հիմնադրումն է»։

«Այս օրենքով մենք ձգտում ենք լուծել պատմական խնդիր»,- նշել է նա։

Օջալանը նախաձեռնությունը բնութագրել է որպես մտահոգություն ոչ միայն քրդերի կամ հասարակության որոշակի շերտի, այլև Թուրքիայի բոլոր բնակիչների համար՝ հավելելով, որ այն կարող է ամրապնդել ժողովրդավարական կառավարումը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և օգուտ բերել երկրի ամբողջ բնակչությանը։

«Խորհրդարանի կողմից ընդունվելիք օրենքն այս գործընթացի ճանապարհը բացելու բանալին է։ Դեմոկրատական ​​հանրապետության դուռը լայնորեն բացվում է»,- ասել է նա։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ առաջարկվող շրջանակային օրենքը կարող է ներկայացվել խորհրդարանի խոսնակի գրասենյակ այս շաբաթ և ընդունվել մինչև խորհրդարանի ամառային արձակուրդների մեկնարկը։ Սակայն օրենսդրական օրակարգը կարող է երկարաձգվել մինչև օգոստոսի կեսերը։

Կառավարությունը չի նշել՝ արդյո՞ք առաջարկը կներառի պատժի մեղմացում, վերահսկվող ազատ արձակում կամ PKK-ի անդամների վերադարձի և վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ։

PKK-ն պահանջել է, որ օրենսդրությունը տարածվի իր բոլոր անդամների վրա և ապահովի Օջալանի ֆիզիկական ազատությունը։ Սակայն կառավարամետ լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում են, որ Օջալանը և կազմակերպության բարձր ղեկավարությունը կբացառվեն գործընթացից։

Որոշ հաղորդագրություններում նշվում է, որ առաջարկը կվերաբերի զենքը վայր դնող PKK-ի անդամներին, մինչդեռ բացառված կլինեն լուրջ հանցագործությունների, ինչպիսիք են սպանությունի կամ խոշտանգումների մեջ մեղադրվողները: Դրա վերջնական դրույթները հայտնի չեն լինի՝ մինչև տեքստը պաշտոնապես չներկայացվի խորհրդարանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի