Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երվանդ Քոչարի փողոցում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես` Երվանդ Քոչար 5/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում առկա չկարգավորվող հետիոտնային անցումը կապամոնտաժվի»,- ասվում է հաղորդագրությունում:

