Ադրբեջանը դեռևս չի մտածում ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները վերականգնելու մասին

Լուրեր

09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
Բոլորը

Ադրբեջանի խորհրդարանի պատվիրակությունը, որը գրեթե մեկ տարի հարկադրված դադարեցնել է գործունեությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում, մտադիր չէ վերականգնել հարաբերություններն այդ կառույցի հետ «ներկայիս պայմաններում»։Այս մասին BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Մեջլիսի պատգամավոր Սամեդ Սեիդովը։

Նա կառույցին մեղադրել է «դեռևս Ադրբեջանի նկատմամբ օբյեկտիվությունից հեռու դիրքորոշում ցուցաբերելու մեջ»։

«Երբ նայում ենք ​​հանձնաժողովի նիստի օրակարգին, տեսնում ենք, որ երբ Ադրբեջանը չկա, նորից հնչում են մեղադրանքներ, զրպարտություններ, անհավանական հայտարարություններ։ Մենք կոնկրետ ասել ենք, որ պետք է հրաժարվեն այս քաղաքականությունից»,- ասել է Սեիդովը՝ հավելելով, որ դա «նորմալ երկխոսության և հաղորդակցության» կարևոր պայմաններից մեկն է։

ԵԽԽՎ-ի նոյեմբեր-դեկտեմբերին կայացած նստաշրջաններում քննարկումներ են ծավալվել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և իրավապաշտպանների, ինչպիսիք են Ռուֆաթ Սաֆարովի և Անար Մամեդլիի ձերբակալությունների, ինչպես նաև անկախ լրագրողների նկատմամբ աճող բռնաճնշումների վերաբերյալ։

Սեիդովը կարծում է, թե ներքին «ճգնաժամի» մեջ գտնվող ինստիտուտը չի կարող որևէ հայտարարություն անել Ադրբեջանի կամ այլ երկրի վերաբերյալ։

«Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը COP29-ի ժամանակ Ադրբեջանում էր, նույնիսկ նախագահ Իլհամ Ալիևն ընդունեց նրան, խոսվել է մեր հարաբերությունների, բանակցությունների, փոխադարձ կոնկրետ նախագծերի մասին։ Սակայն Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունում է հայտարարություններ, կազմակերպում է քննարկումներ և մեղադրում Ադրբեջանին՝ ամբողջությամբ հակառակ այս մթնոլորտին»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Ի պատասխան՝ Բաքուն հայտարարել է, որ ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, արգելվում է մուտք գործել երկիր։ Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևը հայտարարել է, թե այդ որոշմամբ ԵԽԽՎ-ն, իբր, հատել է կարմիր գիծը։

«Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- ասել էր Ալիևը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի