Կրեմլը նախատեսում է պատերազմի ավարտից հետո բռնակցել Բելառուսը. Meduza

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կրեմլը կարող է վերադառնալ Բելառուսը Ռուսաստանին միացնելու ծրագրին Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, Meduza-ին հայտնել են նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները։

Նրանց խոսքով՝ սա կարող է ներկայացվել որպես երկու պետությունների «խորը ինտեգրում»՝ ընդհանուր կառավարման մարմինների ստեղծմամբ:

«Դրանք կարող են նույնիսկ քարոզարշավ անցկացնել, նոր ռեկորդներ ցույց տալ։ 1980-1990-ական թվականներին կազմալուծված հողերի միավորում, հանրապետությունների միավորում։ Սա իրադարձություն է»,- բացատրել է զրուցակիցներից մեկը։

Այնուամենայնիվ, նա վերապահում է արել, որ այս սցենարի իրականացումն «ամբողջովին կախված է [Բելառուսի նախագահ] Ալեքսանդր Լուկաշենկոյից, իսկ նա ակնհայտորեն ցանկանում է մնալ լիիրավ կառավարիչ»։

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրություններից առաջ Լուկաշենկոն, որը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից և հավակնում է յոթերորդ նախագահական ժամկետին, հայտարարել է մոտ ապագայում իշխանությունը նոր սերնդին փոխանցելու պատրաստակամության մասին։

2024 թվականի դեկտեմբերին Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնագիր են ստորագրել անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին։ Փաստաթուղթը, մասնավորապես, սահմանում է կողմերի պարտավորությունները երկու երկրների պաշտպանության, ինքնիշխանության, անկախության և սահմանադրական կարգի պաշտպանության, ինչպես նաև Միութենական պետության տարածքի և արտաքին սահմանների ամբողջականության և անձեռնմխելիության ապահովման ոլորտում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի