Տիգրան Ավինյանն ընտրել է Տիգրան Գևորգյանին․ Քաղաքապետարանում անցկացված մրցույթում բաժնի պետ է նշանակվել հավասար միավորներ ստացած թեկնածուներից մեկը

Լուրեր

15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման տարածքային առաջին բաժնի պետ է նշանակվել Տիգրան Գևորգյանը։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին այս բաժնի պետի ընտրության համար հայտարարված մրցույթին երկու թեկնածու՝ Տիգրան Գևորգյանն ու Տաթև Քարտաշյանը հավաքել էին հավասար միավորներ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր քննությունից։ Նման իրավիճակում երկու թեկնածուն էլ հաղթող են ճանաչվում, սակայն մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին հրամանով սահմանված չէ, թե նրանցից ով պետք է նշանակվի պետ, ուստի` պետի նշանակման հարցում հայեցողությունը քաղաքապետինն է, ու նա ընտրել է Տիգրան Գևորգյանին։

Հատկանշական է այն հանգամանքը, որ քաղաքապետի համար ևս սահմանված չեն որոշակի չափանիշներ, որոնցով նա կարող է թեկնածուների միջև ընտրություն կատարել։

Նշենք նաև, որ այս մրցույթը դուրս է եղել նաև հանրային վերահսկողությունից, քանի որ մրցութային հանձնաժողովը որոշում է կայացրել մերժել մրցույթին ներկա լինելու՝ Factor TV-ի նկարահանող խմբի գրավոր դիմումը և այն անցկացվել է դռնփակ։ Հանձնաժողովը, առանց մրցույթի մասնակիցների դիրքորոշումը լսելու որոշում է կայացրել, որ նրանք կարող են կաշկանդվել Factor TV-ի լրագրողի ներկայությունից։

Արաքս Մամուլյան