Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը։

2016-2017թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է:

ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները և վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական և միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակ-րոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձևավորվում է գործադիր հարցումների միջոցով և ընդամենը 1/3-ը` վիճակագրական տվյալներից:

Ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձևավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաև բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից:

Նշված քայլերի արդյունքում ստացվել են թվով 78 ցուցանիշներ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղություններում (ինստիտուտներ, ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն և ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։

Բացահայտված թույլ կողմերի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձևավորվել են համապատասխան միջոցառումներն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաև արդեն իսկ իրականացվող և ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։

Միջոցառումների ծրագիրը ներառում է 36 միջոցառումներ, որոնք կիրականացվեն 2017-2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների և Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձևավորվի նոր միջոցառումների ծրագիր։