Սիրիան Թուրքիայից և Կատարից երկու «լողացող» էլեկտրակայան կստանա

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Սիրիան Թուրքիայից և Կատարից կստանա երկու «լողացող» էլեկտրակայան՝ 800 մեգավատտ հզորությամբ, ինչը համարժեք է երկրում ներկայում արտադրվող էլեկտրաէներգիայի կեսին, գրում է The National-ը։

«Ներկայում աշխատանքներ են տարվում էլեկտրահաղորդման գծերի ապահովման ուղղությամբ, որպեսզի էլեկտրաէներգիա ստանան երկու նավերի տեղամասից, և էլեկտրահաղորդման գծերը կտարածվեն դրանցից մինչև մոտակա տրանսֆորմատորային կայան՝ էլեկտրացանցին միանալու համար»,- ասել է Սիրիայի էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Հալեդ Աբու Դայը։

Նա նշել է, որ Բաշար Ասադի ռեժիմի ժամանակ էլեկտրակայանների, տրանսֆորմատորների և էլեկտրահաղորդման գծերի վնասների չափը մեծ է:

«Մենք ձգտում ենք վերականգնել էլեկտրակայաններն ու էլեկտրահաղորդման գծերը, որպեսզի ցանցը կարողանա էներգիա փոխանցել»,- ասել է պաշտոնյան։

Նա չի նշել, թե երբ են ժամանելու երկու նավերը:

Հավելենք, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է պատժամիջոցները Սիրիայում կառավարական կառույցների հետ գործարքների համար Բաշար Ասադի կառավարման ավարտից հետո՝ մարդասիրական օգնության հոսքն ապահովելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի