Ալիևի զարմուհին Հունաստանում թմրանյութերով խնջույքի կազմակերպման համար կկանգնի դատարանի առաջ

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

Հունաստանում վիլլայում խնջույք կազմակերպած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի զարմուհուն ուրբաթ նոր ժամանակ է տրվել՝ ներողություն խնդրելու համար։ Այս մասին գրում է հունական մամուլը, որին վկայակոչում է Meydan TV-ն։

Նշենք, որ խոսքն Իլհամ Ալիևի հորեղբայր Ջալալ Ալիևի դստեր՝ Իզզաթ Խանիմ Ջավադովայի մասին է (նաև ներկայանում է որպես DJ Միքայելա Ջավ)։

Նրա փաստաբան Ստատիս Միցոկալիսն ասել է, որ իր պաշտպանյալը վիլլա է գնացել պարզապես զվարճանալու համար։

«Այն բանից հետո, երբ ոստիկանությունը միջամտել և առգրավել է այնտեղ հայտնաբերված թմրանյութերը, անարդար է խնջույքին եկած կնոջը քաշքշել որպես թմրանյութ մատակարարողի։ Նա եկել էր խնջույքի պարզապես զվարճանալու համար»,-ասել է փաստաբանը։

Ջավադովայի հետ ձերբակալված 4 մեղադրյալները, որոնց մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործությունների, այդ թվում՝  թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, կկանգնեն դատարանի առջև։

Լրատվամիջոցները, հղում անելով գործի նյութերից ձեռք բերված տեղեկություններին, հայտնում են, որ մեղադրյալներից շատերն ասել են, որ ոստիկանների միջամտության ժամանակ իրենց մոտ հայտնաբերված թմրամիջոցներն անձնական օգտագործման համար են։ Տանտերն էլ ասել է, որ բնակարանը վարձակալել են Ջավադովան և նրա ամուսինը։

Նշենք, որ ավելի վաղ բրիտանական դատարանը Ջավադովայից 4 մլն ֆունտ էր բռնագանձել՝ «ադրբեջանական լվացքատան» միջոցով փողերի լվացման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի