Քննարկվել են ՀՀ-ի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ալեքսանդրիայի նահանգ աշխատանքային այցելության շրջանակներում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել Ալեքսանդրիայի առևտրի պալատի նախագահ Ահմադ Վաքիլի հետ: Հանդիպմանը մասնակցել է շուրջ 15 գործարար: Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։

Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր՝ հաշվի առնելով Ալեքսանդրիայի լոգիստիկ հնարավորությունները: Պայմանավորվածություն է կայացել ակտիվացնելու գործարար շրջանակների միջև շփումներն ու պատվիրակությունների փոխայցելությունները՝ տնտեսական զարգացման ծրագրեր քննարկելու նպատակով:

Դեկտեմբերի 29-ին Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդրիայի նահանգապետ Ահմադ Խալեդ Հասան Սայիդի հետ:
Կողմերը բարձր են գնահատել հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների մակարդակն ու անդրադարձ կատարել մշակութային և միջմարզային համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Հանդիպման ավարտին Եգիպտոսում ՀՀ դեսպանը ներկայացրել է առևտրի պալատում կայացած հանդիպման արդյունքները:
Աշխատանքային այցելության ավարտին Արմեն Սարգսյանն այցելել է Ալեքսանդրիայի գրադարան և «Անարատ հղիության» Հայ կաթողիկե եկեղեցի, մասնակցել Ալեքսանդրիայի «Պողոս-Պետրոս» Հայ առաքելական եկեղեցում մատուցված պատարագին: