Կոտայքի մարզում նոր հրշեջ-փրկարարական հենակետ է բացվել

Լուրեր

08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
Բոլորը

Կոտայքի մարզում նոր հրշեջ-փրկարարական հենակետ է բացվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր վթարային ու արտակարգ պատահարների առաջացման դեպքում։

Այդ նպատակով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հիմնվել է հրշեջ-փրկարարական նոր հենակետ, որի առկայությունն ու հնարավոր դեպքերին արագ արձագանքումը կհանգեցնի ինչպես Ծաղկաձոր խոշորացված համայնքի բնակավայրերի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման բարձրացմանը։

Դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հենակետի պաշտոնական բացումը։ Հենակետում ծառայություն է իրականացնում Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը։ ՄՓՎ պետի կողմից իրականացվել է անձնակազմի հրահանգավորում, հենակետում հերթապահություն իրականացնող ծառայողներին տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ ծառայությունն աչալուրջ և խստապահանջ կազմակերպելու, հնարավոր դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, տրանսպորտային միջոցների և գույք-սարքավորումների ճիշտ և խնամքով շահագործելու, ինչպես նաև անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։

Նույն օրը փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանն այցելել է նաև «Հրազդան ՋԷԿ»-ի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել էր ջոկատի շինության հիմնովին վերանորոգում։

ՄՓՎ պետի կողմից տրվել են կարգադրություններ՝ շինության բարեկարգ վիճակը պահպանելու, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերին ծառայությունն առավել զգոն կազմակերպելու ուղղությամբ։

Կոտայքի մարզում նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը և ուժեղացված ծառայությունը նպատակաուղղված են ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ու արագ արձագանքման հնարավորությունները բարելավելուն, ինչը կարևոր քայլ է արտակարգ իրավիճակների կանխարգելման և արագ արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման համար։

Այսպիսի միջոցառումները կարևոր են հատկապես նման խոշորացված համայնքներում, որտեղ բնակչության և զբոսաշրջիկների անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, իսկ նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը նպաստում է ոչ միայն համարժեք ծառայության կազմակերպմանը, այլև արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։