Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հատկացման մասին

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային գրեթե 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Նրա անունից մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, գրում է Current time-ը։

Նոր փաթեթը ներառում է լրացուցիչ 1,25 միլիարդ դոլար ուկրաինական բանակի համար և 1,22 միլիարդ դոլար՝ Պենտագոնի USAI-ի (Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնություն)՝ ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ծրագրի համար:

«Ես հանձնարարել եմ իմ վարչակազմին հնարավորինս արագ շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Պաշտպանության նախարարությունը հարյուր հազարավոր հրետանային արկերի, հազարավոր հրթիռների և հարյուրավոր զրահատեխնիկայի մատակարարման գործընթացում է, որոնք կամրապնդեն Ուկրաինայի դիրքերը ձմռանը: Իմ հանձնարարականով՝ ԱՄՆ-ը կշարունակի անխոնջ աշխատել այս պատերազմում Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար՝ մինչև իմ ժամկետի ավարտը»,- ասել է Բայդենը։

Մի քանի օր առաջ Բայդենը Պենտագոնին հանձնարարել էր արագացված տեմպերով մեծացնել զենքի մատակարարումները Ուկրաինային։ Այս հայտարարությունը հաջորդել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա Ռուսաստանի կողմից զանգվածային հարձակումների մասին լուրերին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի