Մոսկվան պայմաններ է ստեղծել Ադրբեջանի օդանավի կործանման համար․ ԵՄ դիվանագիտության ղեկավարը ՌԴ-ին մեղադրել է Եվրոպայում դիվերսիաներին մասնակցության մեջ

Լուրեր

03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ Եվրոպայում դիվերսիոն գործողությունների թիվն ավելացել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը լայնամասշտաբ ներխուժում է սկսել Ուկրաինա։ Որպես օրինակ՝ Կալլասը նշել է Բալթիկ ծովում Estlink 2 սուզանավային մալուխի վնասվելը․ ֆինն քննիչները կասկածում են, որ Eagle S տանկերը ներգրավված է, այսպես կոչված, ռուսական «ստվերային նավատորմում»:

Այս ֆոնին Կալլասը հայտարարել է  ռուսական նավերի դեմ ավելի խիստ միջոցների ներդրման մասին։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։

«Ուկրաինային աջակցելը ոչ թե օգնություն է, այլ ներդրում մեր բոլորի անվտանգության համար: Եթե Միացյալ Նահանգներն ամուր հակազդի Ռուսաստանին, դա կկանխի Չինաստանի հետ խնդիրները։ Ուկրաինային աջակցությունը կպաշտպանի ամերիկացիներին ապագա հակամարտություններից»,- ասել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:

Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին։ Ողբերգության պատճառների վարկածների շարքում ավելի ու ավելի են գերակշռում հայտարարություններն այն մասին, որ օդանավը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից Գրոզնիում վայրէջք կատարելիս։ Ըստ նրա՝ դրա օգտին «ավելի ու ավելի շատ ապացույցներ կան»։

Կալլասը հայտարարել է, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը, ամեն դեպքում, կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։

Եվրոպաական դիվանագիտության ղեկավարը բարձրացրել է նաև Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտների հետագա օգտագործման հարցը՝ Ուկրաինային պատերազմում և երկրի վերականգնման հարցում աջակցելու համար։

«Ռուսաստանը պետք է վճարի իր հասցրած վնասի համար: Կիևի փոխհատուցման պահանջն օրինական է: Մենք պետք է քննարկենք, թե սառեցված ակտիվների մի մասը կամ ամբողջը ինչպես կարող է օգտագործվել Ուկրաինայի հզորացման համար»,- ասել է Կալլասը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի