Ընտրակաշառք 50-60 հազար. ըստ բացատրությունների տղամարդը ցուցակագրումների դիմաց փող է խոստացել. Ոստիկանություն

Լուրեր

10.03.2026 | 10:50
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
10.03.2026 | 10:48
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը չի մեկնի Թուրքիա
10.03.2026 | 10:41
Իրանում պատերազմը կավարտվի «շատ շուտով». Թրամփ
10.03.2026 | 10:31
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
10.03.2026 | 10:16
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 1.06%-ով և կազմել 5091.50 դոլար
10.03.2026 | 09:58
Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ
10.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 10-ի դրությամբ
10.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հայտնաբերել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են հրավիրել մի քանի քաղաքացու:

Նրանք բաժնում բացատրություն են տվել, որ Քանաքեռ-Զեյթունում բնակվող, 74-ամյա Ս.Վ.-ն իրենց է տվել հատուկ ձևաթղթեր և խոստացել, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի օգտին քվեարկող անձանց ցուցակագրելու դեպքում իրենց գումար կտա՝ յուրաքանչյուրին 50-ից 60 հազար դրամ:

Բաժին հրավիրված քաղաքացիների հայտնածով՝ յուրաքանչյուրը 10-ից ավելի անձ է ցուցակագրել և ձևաթղթերը հանձնել Ս.Վ.-ին: 74-ամյա տղամարդը ևս ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և չի հերքել քաղաքացիների հայտնածը: Կատարվածի հանգամանքները պարզվում են: