Հութիները պնդում են, որ գերձայնային հրթիռային հարված է հասցվել Թել Ավիվի օդանավակայանին

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Եմենի հյուսիսը կառավարող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը, որը ղեկավարում է Եմենի հյուսիսը, իր Telegram ալիքում հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին՝ ի պատասխան Սանայում և Հոդեյդա նահանգի միջազգային օդանավակայանին Իսրայելի ռմբակոծություններին։

«Մենք հարձակում ենք իրականացրել Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա՝ օգտագործելով Palestine-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռը»,- ասվում է հայտարարության մեջ։

Եմենի զինված ուժերի խոսնակն ընդգծել է, որ Իսրայելի հարձակումները Սանայում և Հոդեյդայում քաղաքացիական օբյեկտների վրա կամրապնդեն Եմենի ժողովրդի վճռականությունը՝ աջակցելու պաղեստինցիներին, և վստահեցրել է, որ հութիները կկարողանան ընդլայնել իրենց թիրախային բազան Պաղեստինում՝ ներառելով իրենց թիրախների ցուցակում Իսրայելի ամենակարևոր օբյեկտները։

Հութիները նաև ասել են, որ իրենք հերթական անգամ անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվի «կենսական նշանակություն ունեցող թիրախներին»: Նրանց պնդմամբ՝ թիրախները բարեհաջող խոցվել են։
Նախօրեին իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Սանայի օդանավակայանին, Սանայում և Հոդեյդայի էլեկտրակայաններին և Եմենի արևմտյան նավահանգիստներին, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 40-ը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի