Կադիրովը պարգևատրել է իր զարմիկին, որն ադրբեջանական ինքնաթիռի կործանման օրը հայտնել է Չեչնիայի վրա բոլոր թիրախների ոչնչացման մասին

Լուրեր

08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Բոլորը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալով է պարգևատրել իր եղբորորդուն՝ Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղար Խամզաթ Կադիրովին, գրում է Агентство-ն։

Վերջինը նախօրեին Instagram-ում հայտնել էր Չեչնիայի երկնքում բոլոր անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին, իսկ առավոտյան Ակտաուում կործանվել է ադրբեջանական օդանավը, որը չէր կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում և, ըստ նախաքննության տվյալների, խոցվել էր ռուսական հրթիռից։

«Տեղեկությունն այն մասին, որ անօդաչուներն ինչ-որ օբյեկտի են հարվածել, ճիշտ չէ, ամեն ինչ խոցվել է»,- գրել է Խամզաթ Կադիրովը։

Նրա խոսքերը պաշտոնյայի միակ հայտարարությունն են, որ հաստատում են հանրապետության վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փաստը։ Պետական ​​գերատեսչությունները և անվտանգության ուժերին առնչվող տելեգրամյան ալիքներն անտեսել են այդ փաստը:

Մինչդեռ, ըստ աղբյուրի, այս տեղեկությունը սկզբունքային նշանակություն ունի՝ հասկանալու համար, թե ինչ է պատահել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի հետ, երբ այն փորձել է վայրէջք կատարել Չեչնիայում։

Հետաքննության նախնական արդյունքների համաձայն, որոնք հրապարակել են միանգամից մի քանի միջազգային լրատվամիջոցներ (այդ թվում՝ Euronews-ը և Reuters-ը), ինքնաթիռի վրա ռուսական հրթիռ է արձակվել, որն էլ հանգեցրել է Ակտաուում ինքնաթիռի կործանման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի