Ադրբեջանական օդանավի կործանման պատճառը ռուսական հրթիռն է եղել․ Euronews

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կառավարության աղբյուրը Euronews-ին հայտնել է, որ «Ադրբեջանի ավիաուղիների» օդանավի կործանման պատճառը եղել է ռուսական «երկիր-օդ» հրթիռը։ Աղբյուրը լրատվամիջոցին պատմել է, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում։

Նախաքննության տվյալները հաստատել են, որ Գրոզնիի վրայով ռուսական հրթիռն Ակտաուում ողբերգության պատճառ է դարձել։ Աղբյուրները հայտնել են, որ հրթիռն արձակվել է Գրոզնիի վրայով 8432 չվերթի ուղղությամբ, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ թռիչքի ժամանակ պայթելով ինքնաթիռի մոտ։

Ադրբեջանի կառավարության աղբյուրները լրատվամիջոցին նաև հայտնել են, որ վնասված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում՝ չնայած վթարային վայրէջքի մասին օդաչուների խնդրանքին։ Նրանց հրահանգվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։

Ստացված տվյալների համաձայն՝ օդանավի GPS նավիգացիոն համակարգերը խլացված են եղել ծովի վրայով թռիչքի ամբողջ ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի